
«Ֆորմուլա-1»-ի աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն ստացել է իր չեմպիոնական գավաթը: Նա մրցանակն ստացել է «FIA»-ի ամենամյա մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
«Գրեթե անհնար է բառերով բացատրել, թե ինչ նշանակություն ունի աշխարհի չեմպիոնական երեք գավաթը: Սա երազ է, անհավատալի զգացողություն: Ես հպարտանում եմ իմ ընտանիքով այն ամենի համար, ինչ նրանք են արել ինձ համար: Ես գիտեմ՝ որքան են հայրս ու մայրս աշխատել հանուն ինձ: Սա շատ երկա՜ր-երկա՜ր ճանապարհ էր: 22 տարի է՝ ես այս ասպարեզում եմ»,- մրցանակն ստանալուց հետո ասել է Լյուիսը: