«Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան, ով գեղեցիկ գոլ է խփել «Լացիո»-ի դարպասը, իր կարծիքն է հայտնել թիմի՝ 5 խաղերից բաղկացած հաղթանակների շղթայի մասին:
«Հաղթանակների 5-խաղյա շղթան խոսում է այն մասին, որ մենք կարողացել ենք վերադարձնել նախկին վստահությունը: Հաճելի է, որ ես կարողանում եմ մասնակցություն ունենալ թիմիս հաղթանակների գործում: Մենք միավորված ենք մեկ նպատակի շուրջ:
Իհարկե, հաճելի է, երբ ինձ համեմատում են Տևեսի հետ: Նա մեծագույն ֆուտբոլիստ է, ով շատ բարձունքների է հասել ֆուտբոլում: Բայց մի՛ շտապեք համեմատել: Ցանկացած համեմատություններ տեղի կլինեն միայն մրցաշրջանի ավարտից հետո»,- Football Italia-ն մեջբերում է Դիբալայի խոսքերը: