Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 4-ին նշվում է Նոր տարվան նվիրված հետաքրքի տոնը` Նվերներ պատվիրելու ու Ձմեռ պապիկին նամակներ գրելու օրը, գրում է Calend-ը:
Սովորաբար դեկտեմբերի 4-ին ամբողջ աշխարհում փոստատարները սկսում են Ձմեռ պապիկին նամակների առաքման ծառայություն կատարել կամ հատուկ փոստարկղեր են բացում, որտեղ բոլոր երեխաներն ու ծնողները կարող են նամակ ուղարկել հրաշագործ պապիկին:
Օրվա ամսաթիվը լիովին տրամաբանական է` չէ՞ որ շուտով Նոր տարին է, ամենուր նախապատրաստվում են տոնին, զարդարում տոնածառերը, ուստի նաև ցանկություն պահելու և Ձմեռ պապիկին նամակներ գրելու օրն է: