Ավստրալացի հատուկջոկատայինները Աֆղանստանի հարավում ոչնչացրել են «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկին` մոլլա Մոհամադուլային:
Վերջինս հայտնի էր՝ որպես գրոհայիններին զինամթերք եւ ֆինանսներ մատակարարող, ինչպես նաեւ ղեկավարում էր ինքնաշեն ռումբեր պատրաստող ահաբեկիչների խումբը: