Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Պատասխանի օր

Այսօր տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Փետրվարի 18-ից հետո այն հինգերորդն է: Մինչ այդ, նախորդ չորս հանրահավաքներում նկատելի է եղել հանրային տրամադրությունների, ինչպես նաև իրադարձությունների զարգացման դինամիկ աճ: Սակայն ակնհայտ է նաև, որ այդ աճի առնչությամբ հասարակական գնահատականները շատ հարաբերական են` հիացմունքից մինչև հիասթափություն: Սակայն դա երևի թե բնորոշ է հասարակական-քաղաքական ցանկացած պրոցեսի հանդեպ հանրային վերաբերմունքին: Միշտ էլ գտնվում են հիացողներ և հիասթափվողներ, խնդիրը այդ ամենի հարաբերակցության մեջ է:

Ինչպիսին է լինելու այսօրվա հանրահավաքն այդ առումով, այսինքն` հանրահավաքը ավելացնելո՞ւ է բաժակի մեջ կիսով չափ լցված ջուրը, թե՞ դատարկելու է բաժակը կեսից շատ: Առանցքային հարցն այն է, թե արդյո՞ք ընդդիմությունը այսօր կարողանալու է պահել այն բավական բարձր նշաձողը, որ ապրիլի 8-ի հանրահավաքի ժամանակ սահմանել էր այսօրվա հանրահավաքի համար: Այս ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ` մարտի 1-ի մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, Ազատության հրապարակում հանրահավաքը արտոնելու մասին որոշումը, որոնք ընդդիմությանը տալիս են նշաձողը պահելու հնարավորություն: Այդ շարքը կարող է համալրել նաև ընդդիմության հանրահավաքի նախօրեին` երեկ, Սերժ Սարգսյանի գնահատականը ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, որտեղ նա հերթական ռևերանսը արեց ընդդիմության հասցեին, ակնարկեց ինչ-որ փոխադարձ պայմանավորվածություն պարունակող գործակցության մասին, ինչպես նաև հանրությանը փորձեց իր լայնախոհության և հանդուրժողության հերթական չափաբաժինը մատուցել:

Պարզ է, որ ապրիլի 28-ի հիմնական հարցը տեղավորվում էր «լինել-չլինելու» տրամաբանության մեջ` կգնա՞ ընդդիմությունը պայքարի ռադիկալիզացիայի, թե՞ չի գնա: Իշխանությունը կարծես թե ռադիկալիզացիայից խուսափելու մեծ ծավալի հիմքեր տվեց ընդդիմությանը, գոնե առայժմ, գոնե այսօրվա համար: Պետք է խոստովանել, որ իշխանության քայլերը ընդդիմությանը կարծես թե «նահանջի» տեղ չեն թողնում: Մյուս կողմից` իշխանությանն էլ գուցե «նահանջի» տեղ չթողեցին ընդդիմության քայլերը, որոնք պարտադրեցին կատարել ներկայացված պահանջների մի մասը և նաև զգալիորեն փոխել ընդդիմության հետ հարաբերվելու հռետորաբանությունը: Ըստ ամենայնի, այդ հարաբերականության և ենթադրությունների համատեքստում ապրիլի 28-ը ո՛չ ինչ-որ բանի վերջ կլինի և ո՛չ էլ ինչ-որ բանի սկիզբ, այլ կլինի առկա գործընթացի շարունակություն` տալով դրա հետ կապված ոչ բոլոր, բայց ահագին և թերևս կարևոր հարցերի պատասխաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում