Այսօր Երևանի խանութներում անցկացված մեր հարցումները ցույց տվեցին, որ սպառողների գնողունակությունը կտրուկ նվազել է, իսկ գները օր օրի բարձրանում են:
Հարկ է նկատել, որ սուպերմարկետները հիմնականում խուսափում էին խոսել գների տատանումներից և սպառողների գնողունակությունից:
Հետևաբար, մենք զրուցեցինք մանր ու միջին խանութների աշխատակիցների հետ: Նրանց խոսքերով, խանութից օգտվողների պակասելուն նպաստել է ոչ միայն արտագաղթը, այլև խոշոր սուպերմարկետների ձևավորումը: Բացի այդ, եթե նախկինում սպառողները ձգտում էին բարձորակ ապրանք գնել, հիմա իրենց գնումները կատարելիս շեշտը դնում են գնի վրա՝ նախապատվությունը տալով ոչ թե որակին, այլ ցածր գնին:








































