Այսօր Թամանյանի արձանի առջև տեղի ունեցավ fleshmob բողոքի ակցիա, որը կազմակերպվել էր Zoomer ընկերության նախաձեռնությամբ:
Ընկերությունը արդեն չորս տարի պայքարում է Երևանում և Հայաստանի այլ քաղաքների բարձրադիր գոտիներում հեռադիտակներ տեղադրելու ծրագիրն իրականացնելու համար: Ըստ ընկերության ներկայացուցիչների` սա մեծ նշանակություն կարող է ունենալ Հայաստանում տուրիզմի զարգացման համար: Առաջին հեռադիտակների կենտրոնը պետք է բացվեր Կասկադում` Գաֆեսչյան թանգարանի վերին հատվածում, որտեղից տեսանելի է ողջ քաղաքը: «Այս տարի մենք ստացանք թույլտվություն բոլոր պետական մարմիններից` Էկոնոմիկայի նախարարությունից, քաղաքապետարանից, սակայն Գաֆեսչյանի երևանյան գրասենյակը մերժում է և թույլ չի տալիս շինարարություն սկսել»,- մեզ հետ զրույցում ասաց Zoomer ընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Կարեն Բաբաջանյանը:
Fleshmob-ի մասին մասնակիցները տեղեկացել էին սոցիալական ցանցերում և որոշել միանալ Zoomer-ի բողոքին: Fleshmobe-ը իրենից ներկայացնում էր փոխաբերական թաղում, որի մասնակիցները կոչ էին անում չթաղել իրենց ստեղծագործ մտքերը:









































