Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է մրցաշրջանի՝ թիմի համար բարդ ընթացք ունեցած մեկնարկը:
««Յուվենտուս»-ի կազմում լուրջ փոփոխություններ են կատարվել, և թույլ մեկնարկը բնական էր: Բոլորս ջանասիրաբար մարզվում ենք, որպեսզի կարողանանք իրականացնել մարզչի պահանջները:
Մեր թիմում բազմաթիվ գերազանց ֆուտբոլիստներ են ընդգրկված: Հաջողությունների կհասնենք այն ժամանակ, երբ բոլորս նույն ուղղությամբ կշարժվենք»,- Football Italia-ն մեջբերում է Դիբալայի խոսքերը: