Անգլիական «Մանչեսթր Սիթի»-ի ավագ, արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը հայտարարել է, որ պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ հեռանալ «Մանչեսթր Սիթի»-ից: Հիշեցնենք , որ դեռ աշխարհի առաջնության ժամանակ Եվրոպայի լավագույն ակումբ Միլանի «Ինտեր»-ը ցանկանում էր իր կազմում տեսնել արգենտինացի հարձակվողին, սակայն քաղաքաբնակների շեյխ փայատերը չկամեցավ վաճառել Տևեսին: Սակայն այս տարի Տևեսը չի կարողանում միշտ ընդգրկվել մեկնարկային կազմում, ուստի նա պատրաստվում է հեռանալ: Արգենտինայի հավաքականի հարձակվողով հետաքրքրված է նաեւ անգլիական «Լիվերպուլ»-ը: Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ը վաղուց էր ցանկացել ձեռք բերել հարձակվողին, երբ նա դեռեւս հանդես էր գալիս «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում: Տևեսը ոչ մի հայտարարություն չի արել, թե որ թիմում է նա պատրաստվում շարունակել իր կարիերան, սակայն տվյալ պահին Տևեսի համար հիմնական հարմար ակումբ է համարվում միլանյան «Ինտեր»-ը: