1981-ի հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկողության ամերիկյան կենտրոնը գրանցել է նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ)՝ գրում է Calend-ը:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1988-ի դեկտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ բոլոր երկրների առողջապահության նախարարները հանդիպմանը հնչեցրեցին սոցիալական հանդուրժողականության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի շուրջ տեղեկատվության փոխանակման ընդլայնման կոչեր:
Ամեն տարի նշվող այս օրը ծառայում է այդ հիվանդության դեմ պայքարի կազմակերպված ջանքերի ամրապնդմանը: