Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսաստան-Իրան-Թուրքիա էներգետիկ եռանկյունի. հին թշնամիները՝ էներգետիկ գրկախառնության մեջ. The National

Իրանական Tabnak լրատվական կայքը հոկտեմբերին հրապարակված հոդվածում նշել էր, որ «ռուսներն անվստահելի գործընկեր են»։ Manaar Energy-ի (ԱՄԷ) գլխավոր խորհրդատու Ռոբին Միլսը, The National-ում անդրադարձել է հիշյալ մտքին՝ հայտնելով, որ կայքի աշխատակազմը լավ հարաբերություններ ունի Հեղափոխական պահակազորի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզայիի հետ։

Ապա Միլսը գրում է, որ Իրանը և Ռուսաստանը կարող են դիմակայել սիրիական քաղաքացիական պատերազմում Թուրքիայի կողմից աջակցվող խմբերին, ինչպես նաև թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռի խոցման վերջին դեպքին, սակայն երեք երկրներն արգելափակված են էներգետիկայի ոլորտում գրկախառնությամբ, մինչդեռ Թեհրանն ու Մոսկվան միմյանց կասկածամտությամբ են նայում նավթի, գազի և պատմական թշնամանքի պատճառով։

Թուրք-ռուսական հարաբերությունները կտրուկ վատացել են օդանավի հետ կապված միջադեպի հետևանքով։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «մենք երկար ժամանակ արձանագրում ենք ԴԱԻՇ-ի օկուպացրած տարածքներից Թուրքիա մեծաքանակ նավթի ու նավթամթերքի տեղաշարժ»՝ հավելելով, որ օդանավի խոցումը նպատակ ուներ պաշտպանել մաքսանենգներին։

Թուրքիան պետք է զգուշորեն գործի՝ նշում է հոդվածագիրը։ Այն իր գազի 56 տոկոսը ստանում է Ռուսաստանից, և նրա երերուն տնտեսությունը չի կարող իրեն ընդհատում թույլ տալ, հատկապես ձմռանը։ Իրանը ապահովում է 18 տոկոսը։ Ռուսաստանն ունի վրեժխնդրության տարբեր տարբերակներ, ինչպիսին է PKK-ի խմբերին աջակցելը Իրանից, Իրաքից և Ադրբեջանից Թուրքիա նավթ ու գազ փոխադրող գազատարների վրա հարձակումներում։ Պուտինի մեղադրանքները ԴԱԻՇ-ի վերաբերյալ նպատակ ունեին ամրապնդելու արևմտյան կասկածներն այն մասին, թե սիրիական արյունահեղության մեջ ում կողմից է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։

Սակայն Ռուսաստանն ու Իրանը նույնպես Թուրքիայի կարիքն ունեն։ Այն բանից հետո, երբ ԵՄ-ն պարտադրեց իր «Հարավային հոսք» գազատարի նախագծի չեղարկում, Մոսկվան դիմեց Անկարային՝ ծրագրելով վերաուղղորդել Ուկրաինայով անցնող իր արտահանումները։ Թուրքիան հետաքրքրված էր՝ որպես «էներգետիկ հանգույց» դառնալու իր պլանի մաս, սակայն այժմ կասկածելի է թվում, որ Էրդողանը կաջակցի այդ նախագծին։

Բացի դրանից՝ Թուրքիան Իրանի գազաարտահանման միակ կարևոր շուկան է, հիմնական ուղին, եթե ցանկանա գազ վաճառել Եվրոպային պատժամիջոցների վերացումից հետո, միակ ոչասիական երկիրը, որը ներկայումս կարող է իրանական նավթ գնել։

Իրանն ու Ռուսաստանը վերջին տարիներին համագործակցել են բազմաթիվ ճակատներում, երկուսն էլ Սիրիայում աջակցում են Ասադի ռեժիմին։ Ռուսական «Ատոմստրոյէքսպորտը» կառուցել է տևականորեն ձգձգված «Բուշեհր» ատոմակայանը, երկու երկրները հայտարարել են 70 մլրդ դոլարի տնտեսական համաձայնագրի մասին, ռուսական ընկերությունները քննարկել են իրանական նավթահանքերի մշակման հարցը։ Երկու երկրներն էլ գտնվում են արևմտյան տնտեսական պատժամիջոցների ներքո, որոնց թիրախում են նրանց Աքիլլեսյան գարշապարը՝ էներգետիկ ոլորտները։

Սակայն նրանց մտերմությունը չպետք է չափազանցվի. ինչպես Tabnak կայքն է նշել՝ «1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով» Իրանը Հայաստանն ու Ադրբեջանը հանձնել է ռուսական կայսրությանը, և տարածքային կորուստը դեռևս չի մոռացվել Թեհրանում»։

Երկու երկրները էներգետիկ մրցակիցներ են։ Նոր՝ նվազագույն ցուցանիշների հասնող նավթի գներով հաջորդ տարի նավթի լիարժեք արտահանումերի վերադարձը հետագայում սթես կպատճառի ռուսական տնտեսությանը։ Գազի՝ ավելի բազմազան համաշխարհային շուկան երկու կողմին աշխարհաքաղաքական խաղերի համար ավելի քիչ տարածք է տալիս։

Բոլոր երեք երկրները ավելի շատ կշահեն համագործակցությունից, քան դիմակայությունից։ Սակայն երբ շահերի, սուլթանների ու ցարերի իրավահաջորդները հայտնվում են ընդդիմության մեջ, փոխադարձ կասկածների ու թշնամանքի կշիռը դառնում է ավելի, քան նավթի ու գազի հարթ հոսքինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում