Թուրքիայի զինված ուժերի և Չինաստանի բանակի հարվածային ուժերի (դեսանտադիվերսիոն ստորաբաժանումներ) միջև սկսվել են մեկշաբաթյա համատեղ դասընթացներ: Թուրքիայում կազմակերպվող այդ դասընթացների շրջանակներում ընդգրկված են լեռնային գոտիներում անհրաժեշտ մարտական տեխնիկայի զարգացմանը, մարտավարական գիտելիքների փոխանցմանը և համատեղ զորավարժության անցկացմանը վերաբերող հարցեր: Այդ ծրագրի իրականացումը միտված է խորացնել փոխվստահությունը թուրքական ու չինական զինուժի միջև և փոխադարձաբար հզորացնել միմյանց հատուկ նշանակության ստորաբաժանումները: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 4-ը Քենիայում կազմակերպվել էր ռազմաօդային ուժերի չին-թուրքական համատեղ զորավարժություն: Չինական կողմից մասնակցում էր Sukhoi-27 (SU-27) մարտական 4 ինքնաթիռ, թուրքական կողմից` F-4 ռազմական օդանավերը: