Քիչ առաջ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը մեզ տեղեկացրեց, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիրահատությունը հետաձգվել է. այն տեղի կունենա վաղը: Ավելի վաղ Շուշան Հունանյանը տեղեկացրել էր, որ Նազիկ Ավդալյանի առողջական վիճակը բավարար է վիրահատելու համար:
Հիշեցնենք, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի հատվածում ավտովթարի է ենթարկվել ծանրամարտի աշխարհի չեմպիոն, 25-ամյա Նազիկ Ավդալյանը:
Նազիկ Ավդալյանին Գյումրիից տեղափոխել էին Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտելուց հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: