Tuesday, 16 04 2024
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում

8 պատճառ՝ ինչու Ռուսաստանը չպետք է վիճի Թուրքիայի հետ. Deutsche Welle

Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատացումն ու երկարատև հակամարտությունը Մոսկվայի շահերից չի բխում ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական-ռազմավարական և ներքաղաքական պատճառներով: Deutsche Welle-ը բերում է առնվազն 8 փաստարկ՝ ինչու ռուսներն ավելի լավ է՝ բարեկամություն կամ գոնե գործընկերություն ունենան Թուրքիայի հետ:

Առաջին պատճառ. ինչու Ռուսաստանը չպետք է վիճի Թուրքիայի հետ՝ ռազմաքաղաքական է: Թուրքիայի բանակը հզոր է, որը թվով երկրորդն է ՆԱՏՕ-ում ամերիկյանից հետո:

Բացի դրանից՝ ռազմական հակամարտության դեպքում Անկարան հնարավորություն ունի օգնության կանչելու ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին: Այնպես որ, Թուրքիայի հետ ցանկացած զինված համակարտություն հղի է ամբողջ ՆԱՏՕ-ի հետ բախումով:

Երկրորդ պատճառը Թուրքիայի ռազմավարական աշխարհագրական դիրքն է: Նա վերահսկում է Բոսֆորը: Դա նշանակում է, որ Անկարան կարող է դադարեցնել կամ սահմանափակել այդ նեղուցով ռուսական նավերի ընթացքը: Քանի որ Սիրիայում ռուսական զորքերի մատակարարումը ջրով հիմա իրականացվում է հիմնականում Բոսֆորի նեղուցով, այդ ճանապարհին ցանկացած խոչընդոտ խնդիր կլինի:

Երրորդ պատճառն իսլամական գործոնն է: Միջազգային հարթակում Թուրքիան բնորոշվում է որպես սուննիների առաջնորդներից մեկը, իսկ Ռուսաստանում ապրող մուսուլմաններն իսլամի հենց այդ ուղղության հետևորդ են:

Չորրորդ պատճառը Ղրիմն է: Թուրքերը Ղրիմի թաթարներին ընկալում են որպես իրենց եղբայրներ, և Անկարան բացահայտ դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, թե Ռուսաստանն ինչպես վարվեց Ղրիմի հետ և ինչպես է հիմա այնտեղ գործում: Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը կհանգեցնի, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի և Ուկրաինայի մտերմացման, որը կարող է ամենատարբեր ձևեր ընդունել:

Հինգերորդ պատճառը զբոսաշրջային է: Ներկայումս Ռուսաստանի Թուրքիա զբոսաշրջային ուղևորությունների փաստացի սահմանած արգելքը, անկասկած, ցավոտ հարված է Թուրքիայի տնտեսական շահերին:

Իսկ Ռուսաստանի համար զբոսաշրջային արգելափակումը հղի է ներքաղաքական ռիսկերով: Ինչպե՞ս կարձագանքեն միլիոնավոր ռուսները նրան, որ հաշված շաբաթների ընթացքում զրկվեցին իրենց սիրելու զբոսաշրջային ուղղոթյուններից երկուսից՝ եգիպտականից (A321 ինքնաթիռում ահաբեկչությունից հետո) և թուրքականից:

Վեցերորդ պատճառը գազային է: Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը, ըստ ամենայնի, վերջնականապես կթաղի «Թուրքական հոսք» գազատարի» նախագիծը, դրա հետ՝ նաև այնտեղ «Գազպրոմի» բազմամիլիարդանոց ներդրումները: Բացի դրանից՝ մինչև վերջերս ռուսական գազի հիմնական գնորդները Գերմանիան, Ուկրաինան և Թուրքիան էին: Հիմա ուկրաինականից հետո կարող է կտրուկ կրճատվել նաև թուրքական իրացման շուկան:

Յոթերորդ պատճառը արտաքին առևտրային է: Թուրքիան Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է: Թուրքական մթերքների ներկրման արգելքն ավելի է սեղմում ռուսական շուկային սննդամթերք մատակարարող երկրների շրջանակը, ինչը վաճառասեղաններն ավելի կաղքատացնի, գները կթանկացնի:

Վերջում Deutsche Welle-ը նշում է ներդրումային պատճառը: Ռուսական խոշոր ֆինանսական, նավթային, մետաղագործական ընկերություններ թուրքական շուկայում զգալի միջոցներ են ներդրել: Այդ ներդրումները կարող են տուժել հարաբերությունների տևական վատացման դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում