Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանին պատասխանել ղարաբաղյան ճակատից. Kommersant

Հակամարտությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որը բռնկվել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական «Սու-24»-ի ոչնչացումից հետո, հինգշաբթի շարունակել է թափ հավաքել։ Երկու երկրների առաջնորդները հեռակա փոխանակվել են մի շարք փոխադարձ հավակնություններով։ Հայտարարելով, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել Մոսկվայից՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մտադրության համար։ Ընդ որում, թուրքական ղեկավարությունում հասկացնել են տվել, որ առանց պատասխանի չեն թողնի ո՛չ այդ քայլը, ո՛չ էլ Մոսկվայում հնչեցված կոչերը՝ պատասխանատվություն սահմանելու 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար։

Հինգշաբթի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փաստացի բացել է Ռուսաստանի ու նրա դաշնակից Հայաստանի հետ պայքարի նոր ճակատ. նա խոստացել է «անել հնարավոր ամեն բան՝ ազատագրելու Ադրբեջանի օկուպացված տարածքները»։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն գտնվում է Բաքվում, որտեղ ուրբաթ բանակցություններ կանցկացնի այդ երկրի ղեկավարության հետ։ Այս մասին գրում է Kommersant-ը։

Հինգշաբթի Մոսկվայի ու Անկարայի միջև հակամարտությունը անսպասելի շրջադարձ է ստացել։ Անկարան կոշտ կերպով է արձագանքել Ռուսաստանի մտադրությանը՝ թուրքական տնտեսության վրա պատժամիջոցներ սահմանելու և Թուրքիայի իմիջին քաղաքական հարված հասցնելու վերաբերյալ՝ մի շարք երկկողմ նախագծերի դադարեցմամբ (ինչպիսին է, օրինակ, Ռուսաստանում թուրքական մշակույթի տարին) կամ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության սահմանմամբ։

Վերջին թեման դարձել էր ռուս-թուրքական հարաբերություններում ևս մեկ փորձաքար, երբ 2015 թվականի ապրիլի վերջին Վլադիմիր Պուտինն ուղևորվել էր Հայաստան՝ XX դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկի 100-րդ տարելիցի առիթով հիշատակի միջոցառումներին։ Մոսկվային բողոք արտահայտելով ՌԴ բարձր քաղաքական ղեկավարության մակարդակով Ցեղասպանության ճանաչման համար՝ Թուրքիայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել էին համագործակցությունը դիվանագիտական գծով՝ խափանելով հիշատակի օրվանից անմիջապես հետո ծրագրված երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։

Հինգշաբթի երեկոյան Չավուշօղլուն այցով ժամանել է Բաքու, որտեղ ուրբաթ կբանակցի Ադրբեջանի ղեկավարության հետ։ Այդ հանդիպման տոնը հինգշաբթի տվել է թուրքական կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն. նա փաստոցի բացել է Ռուսաստանի դեմ պայքարի նոր ճակատ։ «Թուրքիան կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվեն»,- հայտարարել է Դավութօղլուն՝ ներկայացնելով Անկարայի մտադրությունը՝ միջամտելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Հաշվի առնելով Անկարայի ու Երևանի միջև բարդ հարաբերությունները՝ Մոսկվայում դժվարությամբ կարող են պատկերացնել այդ ծայրահեղ նուրբ հարցում Թուրքիայի անկողմնակալությունը։

Հինգշաբթի Մոսկվան ու Անկարան փոխանակվեցին միմյանց հասցեին նոր կոշտ հայտարարություններով։ Սկզբում Վլադիմիր Պուտինը վրդովմունք հայտնեց առ այն, որ Անկարան Մոսկվայից ներողություն չի խնդրել և փոխհատուցում չի առաջարկել տեղի ունեցածի համար։ «Մենք միանգամայն անբացատրելի ենք համարում մեջքից դավաճանական հարվածները նրանցից, որոնց մենք հակաահաբեկչության դեմ պայքարում համարել ենք դաշնակիցներ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում Ռուսաստանի նախագահի հետ վերջերս կապել են ջերմ անձնական հարաբերությունները, հինգշաբթի վերջնականապես հասկացնել է տվել, որ չի ձգտում դրանք պահպանել։ Ժամանակին՝ սիրիական հակամարտության առաջին փուլում, Էրդողանը համանման կերպով բարեկամական կապերի խզման գնաց նախագահ Բաշար Ասադի հետ. մինչ սիրիական պատերազմի սկսվելն առաջնորդները փաստացի ընկերացել էին ընտանիքներով։ Լուսանկարներների շարքը, որոնցում նրանք երևում են ոչ պաշտոնական միջավայրում՝ իրենց կանանց շրջապատում, հատուկ ժողովրդականություն է վայելել այն պահին, երբ երկու երկրների առաջնորները վերածվել են գրեթե ամենաոխերիմ թշնամիների։ Էրդողանի նոր հայտարարությունները ցույց տվեցին, որ իրադարձությունների նման զարգացում կարող է տեղի ունենալ նաև Ռուսաստանի նախագահի հետ նրա հարաբերություններում։ France 24-ին տված հարցազրույցում երեկոյան Էրդողանը հայտարարել էր, որ օդանավի հետ տեղի ունեցած միջադեպից հետո փորձել է կապվել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Կրեմլը մերժել է իրեն։

«Կարծում եմ՝ եթե կա կողմ, որը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը CNN-ին տված հարցազրույցում։ «Ով խախտել է մեր օդային տարածքը, նա էլ պետք է ներողություն խնդրի»։ Նախագահը համոզված է, որ թուրքական զինված ուժերը պարզապես կատարել են իրենց պարտավորությունները՝ պատասխանել են խախտմանը (թուրքական կողմի վարկածով՝ խոսքը ռուսական ռմբակոծիչի կողմից իրենց օդային սահմանը խախտելու մասին է)։

Առավել մանրամասն Էրդողանն իր դիրքորոշումը ներկայացրել է գյուղապետերի հետ հանդիպմանը։ «Մենք ավելի վաղ հայտարարել էինք, որ մեր օդային տարածքի խախտման դեպքում կպատասխանենք ավտոմատ կերպով»,- ասել է նախագահը՝ նախազգուշացնելով, որ ապագայում թուրքական իշխանությունները մտադիր են նույն կերպ վարվել դրսից եկող ցանկացած պոտենցիալ սպառնալիքի հետ՝ անկախ այն բանից, թե որ պետությունից է այն գալիս։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորնրի առջև ելույթ ունենալիս վարչապետ Ահմեթ Դավութօղուն հայտարարել էր, որ անձամբ է տվել ինքնաթիռի ոչնչացման հրամանը։

Էրդողանը փորձել է հերքել նաև Թուրքիայի հասցեին հնչեցված՝ ԴԱԻՇ-ի արմատականներին աջակցելու մեղադրանքները։ Մոսկվայում, սակայն, այլ կարծիքի են։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի թուրքերին անվանել էր «ահաբեկիչների մեղսակիցներ»։ «Եթե հարված է հասցվել նրանց, ովքեր գործողություն են իրականացրել ահաբեկիչների դեմ, ուրիշ ինչպե՞ս կարելի է բնութագրել այդ կողմի գործողությունները»,- ասել է Զախարովան։

Դրա հետ մեկտեղ Թուրքիան ակնկալում է պահպանել Մոսկվայի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը։ «Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերություն ունենք և մենք պատճառ չունենք Ռուսաստանին նշանառության տակ վերցնելու»,- վստահեցրել է նախագահ Էրդողանը։ «Մեր տարաձայնությունները Սիրիայի հարցով մի բան են, իսկ սպառնալիքի արձագանքման կանոնները՝ այլ։ Մենք դառնությամբ ենք հետևում ռուսական կողմից եկող հայտարարություններին ու արձագանքներին, որոնք առնչություն չունեն թեմայի հետ»,- հայտարարել է Էրդողանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի վարչապետի կողմից ներկայացված մտադրությունը Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին։ Նման քայլերը Թուրքիայի նախագահի խոսքով՝ «վայել չեն քաղաքական գործիչներին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում