«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարեց իր հրաժարականի մասին: Եվ վարչապետին, և նախագահին գրված նամակները եղել են անարդյունավետ: «Այսօր ամենակարևոր փաստերից մեկն այն է, որ բողոքարկման մեխանիզմները իրավական դաշտում սահմանված կարգով, իրենց տրամաբանությամբ չեն հասնում նպատակին», -նկատեց Թամար Պողոսյանը:
Մի քանի ամիս տևող գործընթացն ավարտված է և նրա խոսքերով` ոչ մի ակնկալիք, սպասելիք, իրավիճակի հետ կապված ոչ մի փոփոխություն լինել չի կարող: Նա նշեց, որ այսօրվա դրությամբ հիմնադրամի աշխատակազմը չի ստացել երեք ամսվա աշխատավարձը, և հույս չկա, թե կստանա չորրորդ ամսվանը: «Իմ և իմ աշխատակազմի աշխատանքը հիմնադրամի կազմում համարում եմ ավարտված` բացառությամբ մի հոգու: Նա նշեց, որ իր հրաժարականի փաթեթեը այսօր կներկայացվի ՀՀ վարչապետին: