Նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը ԱՄՆ-ում նշվում է Գոհաբանության օրը: Այն երկրում ամենահանրաճանաչ տոներից մեկն է, գրում է Calend-ը:
Գոհաբանության օրն առաջին անգամ նշվել է 1621-ին` Պլիմուտ գաղութում ապրող անգլիացի գաղութարարների կողմից: Նահանգապետ Ուիլյամ Բրեդֆորդը գալիք խիստ ձմռանը դիմակայելու համար որոշելով բարձրացնել իր ենթակաների ոգին` կազմակերպեց Գոհաբանության առաջին օրը: Տոնը միասին նշեցին բրիտանացի գաղութարարներն ու նրանց հարևան հնդկացիները, որոնց օգնության շնորհիվ Պլիմուտի գաղութը դիմակայեց առաջին ցուրտ ձմռանը:
Գոհաբանության օրը ժողովրդական տոն դարձավ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի հրամանից հետո` 1789-ին: