Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի առողջական վիճակը բավարար է վիրահատելու համար,- ասաց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը: Վիրահատության ընթացքի մասին կտեղեկացվենք ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի հատվածում ավտովթարի է ենթարկվել ծանրամարտի աշխարհի չեմպիոն, 25-ամյա Նազիկ Ավդալյանը:
Վերջինիս Գյումրիից տեղափոխել էին Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտելուց հետո Նազիկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: