Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոևը ընդգրկվել է Եվրոպայի լավագույն 40 երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում, հաղորդում է իտալական Tuttosport-ը: Ամեն տարի Tuttosport-ը Golden Boy մրցանակ է շնորհում Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին : Այս մրցանակի հավակնորդների ցուցակում են հայտնվել նաև Բոյան Կրկիչը` «Բարսելոնա»-ից, Թոնի Կրոոսը` «Բավարիա»-ից, Մարիո Բալոտելին` «Մանչեսթր Սիթի»-ից և այլ երիտասարդ ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ իտալական պարբերականն արդեն ութերորդ անգամ է կազմակերպում այս մրցանակի շնորհումը: Այս մրցանակին են արժանացել նաև 2003թ.Ռաֆալել Վան Դեր Վարտը `«Այաքս»ից, 2004թ Ուեյն Ռունին` «Մանչեսթր Յունայթեդ»-ից, 2005թ. Լիոնել Մեսին` «Բարսելա»-ից, 2006թ. Սեսկ Ֆաբրեգասը` «Արսենալ»-ից, 2007թ. Սերխիո Ագուեռոն` «Ատլետիկո» Մ.-ից, 2009թ. Անդերսոնը` «Մանչեսթր Յունայթեդ»-ից և Ալեշանդրե Պատոն` «Միլան»-ից: