Tuesday, 23 04 2024
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան

Օբաման չի լսում քննադատներին և հրաժարվում է փոխել ռազմավարությունը Սիրիայում. The Wall Street Journal

Նույնիսկ փարիզյան ահաբեկչություններից հետո ԱՄՆ նախագահը շարունակում է անտեսել քննադատներին և հրաժարվում է փոխել ռազմավարությունը Սիրիայի և ԴԱԻՇ-ի գրոհայինների հարցում: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը:

Նշվում է, որ նրա ֆոնին, թե Փարիզն ինչպես է աշխատում կանխել հետագա հարձակումները, իսկ Բրյուսելն արգելափակված է ահաբեկչական սպառնալիքի պատճառով, Օբամայի վարքը կարող է որպես անտարբերություն որակվել: Այնուամենայնիվ, ԱՄՆ ղեկավարի օգնականները պնդում են, որ նրա քաղաքականությունն ուղղված է երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ անվտանգության պահպանմանը: Նրանց խոսքով՝ Օբաման դաս է քաղել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ողբերգությունից և գիտակցել է, որ այլ երկրներում ռազմական գործողությունները ոչ միայն թանկարժեք են, այլև պատշաճ արդյունք չեն տալիս: Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահը կարծում է, որ երկրի քաղաքականությունը չափազանց հաճախ է կառուցվել հետագա հարձակումներից վախի շուրջ:

«Վերջին տասնամյակի դասերը մեզ ցույց են տալիս, որ ԱՄՆ ցամաքային ուժերը չեն կարող կայունություն կամ կառավարման նոր համակարգ պարտադրել ծայրահեղականությամբ և աղանդավորությամբ լցված երկրներում: Դա պետք է անեն տեղի ուժերը՝ մեր աջակցությամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Օբաման ձգտում է կոորդինացնել վաղեմի տարածաշրջանային հակառակորդների գործողությունները, ինչի համար անհրաժեշտ է հաղթահարել վաղեմի վիրավորանքներն ու անվստահությունը: Սակայն ըստ հոդվածագրի՝ Օբաման դա անելու պատրաստակամություն դեռ չի ցուցաբերել:

ԱՄՆ նախագահի մյուս խնդիրն այն է, որ նրա ներկայիս՝ երկարաժամկետ հեռանկարին ուղղված քաղաքականությունը կարող է անհրաժեշտ արդյունքների չբերել մոտ ժամանակներս, ինչի հետևանքով հասարակական կարծիքը կարող է շրջվել Օբամայի և Դեմոկրատական կուսակցության դեմ:

Օբաման կարծում է, որ Մերձավոր Արևելքում ցամաքային միջամտությունից հրաժարումն ԱՄՆ-ին կօգնի ամրապնդել դիրքերը միջազգային հարթակում, նաև հնարավորություն կտա կենտրոնանալ այլ ազգային խնդիրների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում