Monday, 29 05 2023
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել
Էրդողա՞ն, թե Քըլըչդարօղլու․ Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլը․ հայացք Երևանից
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Հայսատանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել
Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Գողության հոդվածները կկրճատվեն

Նախագծում ինստիտուցիոնալ փոփոխություններ են առաջարկվում ՀՀ Քրեական օրենսգրքի 21-րդ` «Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ գլխում:

Ներկայումս երկրում արձանագրված հիշյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերի աճի պայմաններում առաջարկվող փոփոխությունը կարող է դիտվել ոչ նպատակահարմար և չարդարացված: Սակայն, դրան զուգահեռ, օրենքի նախագիծը ներկայացնողները նկատում են, թե պետք է հաշվի առնել, որ կատարվող հափշտակությունների զանգվածում բազմաթիվ են առաջին անգամ, հանգամանքների բերումով, իրենցից ոչ մեծ վտանգ ներկայացնող անձանց կողմից խմբով կամ շինություն մուտք գործելով կատարված զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակությունները, որոնց ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման դատապարտվելու կամ, առհասարակ, առանց պատժի ենթարկվելու:

Այդ առումով ներկայումս վերոհիշյալ հոդվածների 2-րդ մասի սանկցիաների պայմաններում, վերը նկարագրված դեպքերով դատախազները զրկված են ՀՀ քր. օր-ի 72-74-րդ հոդվածներով նախատեսված լիազորություններն իրականացնելուց, քանի որ նշված հոդվածների կիրառումը հնարավոր է միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների դեպքում, իսկ ՀՀ քր. օր-ի նշված հոդվածների 2-րդ մասով նախատեսված հանցանքը դասվում է ծանր հանցագործությունների շարքը (ազատազրկման վերին սահմանը վերոհիշյալ հոդվածներով նախատեսված է 6 տարի): Ուստի, նշված հոդվածների 2-րդ մասով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետը 5 տարի սահմանելու դեպքում, իրենցից ոչ մեծ վտանգավորություն ներկայացնող անձանց վերաբերյալ գործերով հնարավորություն կընձեռնվի կիրառել նաև ՀՀ քր. օր-ի 72-74-րդ հոդվածները, ինչը կնպաստի արդարության և պատասխանատվության անհատականացմանը, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների ապահովմանը, հնարավորություն կընձեռի հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակել հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը համապատասխանող և արդարացի պատիժ:

Բացի այդ, վերոհիշյալ հոդվածների առաջին մասերով նախատեսված արարքները ՀՀ Քրեական գործող օրենսգրքով համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ, մինչդեռ նույն հոդվածների 2-րդ մասերով նախատեսված արարքը համարվում է ծանր հանցագործություն: Փաստորեն, նույն հոդվածի իրար հաջորդող մասերում նկատվում է կտրուկ թռիչք՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունից դեպի ծանր հանցագործություն, որը արդարացված չէ:

Միջազգային պրակտիկայում այս կատեգորիայի հանցագործությունների վերաբերյալ նույնպես նկատվում է քրեական օրենսդրության լիբերալացում, մասնավորապես` ազատազրկմանը զուգահեռ որպես այլընտրանքային պատիժ է նախատեսվում նաև տուգանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում