Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ դեռևս շարունակվում է ընդդիմության կազմակերպած պիկետը: Գնալով շատանում է մարդկանց թիվը: Քիչ առաջ պիկետի անցկացման վայրում ցուցարարները տեղադրել են փայտյա կախաղան, որից կախել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի խրտվիլակները:Պարկերից մարդանման կերպարներ են պատրաստել և կախաղան հանել, որի վրա գրել են արդարադատություն, ժողովրդավարություն, ազատ մամուլ, մարդու իրավունքներ և ազատություն: