Աշխարհի առաջին ռակետ 28-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ATP Ամփոփիչ մրցաշարի հաղթող է դարձել: Մրցաշարի եզրափակիչում նա 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ:
Դիմակայությունը տևել է 1 ժամ 21 րոպե:
Ջոկովիչը ռեկորդային չորրորդ անգամ Ամփոփիչ մրցաշարի հաղթող է դարձել, նվաճել 2015 թվականի 11-րդ տիտղոսը: