Իսրայելի ճանապարհային ոստիկանությունը ձերբակալել է հայտնի կինոռեժիսոր Մեհուբարիբ Շարիգին: Վերջինիս մի քանի օր առաջ նկարել էին իր մեքենայի ղեկին` մարիխուանա ծխելիս: Այդ դրվագը հետագայում ցուցադրվել էր հեռուստատեսային ռեալիթի շոուի ժամանակ, որին մասնակցում է նաև Շարիգը:
Կինոռեժիսորը պնդում է, որ ինքը առողջապահության նախարարությունից թույլտվություն ունի բժշկական մարիխուանա օգտագործելու համար: Ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ Շարիգը խախտել է այդ թույլտվության պայմանները: Ըստ իրավապահների` տրանսպորտային միջոցի շարժման ժամանակ մարիխուանա ծխել չի կարելի, քանի որ այդպիսով վտանգվում է ոչ միայն շրջապատի, այլև սեփական կյանքն ու առողջությունը: