Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդակցությունը: Ինչպես հաղորդել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվելու են «նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին ճգնաժամային հակազդման նորատիվային ու գործնական մեխանիզմի, հանցավորության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային պայմանագրի մշակման անհրաժեշտության հարցերը»: Ներքին գործերի նախարարները կքննարկեն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության հետագա զարգացումն ու կատարելագործումը, կադրերի պատրաստման հարցերը: