WTA-ն հրապարակել է «Տարվա ծագող աստղ» մրցանակի հավակնորդների ցուցակը:
Մրցանակը ստանալու համար ընտրվում է լավագույն թենիսիստուհին, ով մրցաշրջանի ընթացքում առաջին անգամ ընդգրկվել է թոփ-100-ում և մինչ այդ երբեք չի մասնակցել WTA ավելի քան 6 մրցաշարարերի՝ մեկ մրցաշրջանի ընթացքում:
21-ամյա Գասպարյանը 2015-ին համաշխարհային դասակարգման 217-րդ տեղից բարձրացել է 58-րդ տեղ: Նա նվաճել է Բաքվում կայացած WTA շարքի մրցաշարի հաղթողի կոչումը և երեք տիտղոս՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերում:
Հավակնորդների թվում են նաև Դարյա Գավրիլովան, Դարյա Կասատկինան և Նաո Հիբինոն: Հաղթողը կորոշվի WTA պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության արդյունքում: