Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ծխելուց հրաժարվելու միջազգային օրը՝ գրում է Calend-ը: Այն սահմանվել է 1977-ին՝ ամերիկյան ուռուցքաբանական ընկերակցության կողմից:
Օրվա նպատակն է նպաստել ծխախոտից կախվածության տարածման նվազեցմանը՝ դրա դեմ պայքարում ներգրավելով բնակչության բոլոր շերտերին և բոլոր մասնագիտությունների տեր բժիշկներին:
Նշվում է, որ յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ մոլորակում մահանում է մեկ ծխող: