Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որը նաև հայտնի դերասան է, կրկին պատրաստվում է նկարահանվել իր ամենահայտնի դերերից մեկում: Փետրվարից խոսակցություններ են պտտվում, որ նա պատրաստվում է նկարահանվել «Տերմինատոր» ֆիլմի շարունակության մեջ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Նախնական տվյալներով` այն նկարահանելու է թայվանցի ռեժիսոր Ջասթին Լին, որը հեղինակն է «Ֆորսաժ 5» և «Մենամարտ» հայտնի ֆիլմերի: Նախատեսվում էր, որ այս նախագծով կզբաղվի Universal ստուդիան:
Վերջին շաբաթների ընթացքում շատ էր քննարկվում այն հարցը, որ Շվարցենեգերը կարող է դառնալ Եվրամիության նախագահ: Սակայն շատ եվրոպացիներ այս հարցին թերահավատորեն են մոտենում: