Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այս գիշեր` ժամը 01.11-ին, Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է երկրի հարավում ընկած Ջալիլաբադ քաղաքից 17 կիլոմետր դեպի արևմուտք:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3.1 բալ, իսկ խորությունը` 10 կիլոմետր: