Լոնդոնում ընթացող ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի երկրորդ տուրում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը առավելության է հասել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ և ընդհատել Ջոկովիչի ռեկորդային հաղթական շարքն Ամփոփիչ մրցաշարում:
Մրցախաղը տևել է 1 ժամ 17 րոպե: 34-ամյա շվեյցարացին հաղթել է 7:5, 6:2 հաշվով:
Խմբային փուլի վերջին տուրում կհանդիպի Նիսիկորիին: Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի Բերդիխը: