Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

Սփյուռքը` Հայաստան պետության սպառնալիք

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատող ընկերներիցս մեկը մի անգամ ինձ ասաց, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը շատ դեպքերում պայմանավորում են ամերիկահայերը, ինչը հետագայում և առավելապես այսօր շատ հարցերի պատասխան է տալիս: Մասնավորապես այն հարցի, թե ինչո՞ւ են ամերիկյան իշխանությունները այդքան բարեհաճ ՀՀ գործող` բնույթով ավտորիտար իշխանությունների նկատմամբ: Ավելի ճիշտ, ԱՄՆ-ն ոչ միայն բարեհաճ է իշխանությունների նկատմամբ, ոչ միայն ակնհայտորեն չնկատելու է տալիս նրա կողմից իրականացվող ապօրինությունները, այլև ինքն է նրա հետ մինչև կոկորդը խրվել այդ կեղտի մեջ` ապօրինությունների ու կեղծիքի անմիջական մասնակիցը դառնալով: Տևական ժամանակ մեզանից շատերը չէին հասկանում այս ֆենոմենի պատճառը, ու չի բացառվում, որ սա մեկ պատճառ ունի. ԱՄՆ-ի, այսպես կոչված, հայկական լոբբին ԱՄՆ վարչակազմին համոզել է, որ այսպես է պետք, որ ճիշտը դա է: Սա, ի դեպ, շատ հավանական տարբերակ է ու եթե այդպես է, նշանակում է, որ բոլոր այն մեղադրանքները, որ այսօր ուղղված են ամերիկացի չինովնիկներին, համահասցեատեր ունեն` ի դեմս ԱՄՆ հայկական լոբբիի: Փաստորեն, հենց այս վերջին կառույցն է նպաստում Հայաստանում ապօրինությունների ու բեսպրեդելի խորացմանը, պետականության հիմքերի խարխլմանը, ժողովրդի և ժողովրդական կամքի ամորձատմանը` հանուն Սերժ Սարգսյանի իշխանության պաշտպանության:

Բայց հարց կարող է առաջանալ, ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ են ամերիկահայերը այդպես տոչորվում Հայաստանում այսօր առկա վիճակը պահելու համար: Պրոբլեմը թերևս այնտեղ է, որ սփյուռքի մեր բարեկամները Հայաստան ասելով հասկանում են ոչ այնքան Երևանը, Էջմիածինը, Սևանն ու Դիլիջանը, այլ Մուշը, Վանը, Արդահանը, Ադանան: Եվ նրանց մտքում Հայաստանի հետ կապված միայն ու միայն մեկ հարց կա` Հայոց ցեղասպանություն, պահանջատիրություն, Հայ դատ: Ասել է թե` ԱՄՆ-ի հայկական լոբբի համար Հայաստանը ոչ այնքան անկախ պետություն է, ոչ այնքան հայրենիք, որքան հակաթուրքական ֆորպոստ, դեպի էրգիր «բլից-կրիգի» նախապատրաստման ժամանակավոր պլացդարմ: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունը հենց այսպիսին դարձնելու համար իդեալական նախագահ է, Հայաստանի այսօրվա իշխանությունը` իդեալական իշխանություն, որը ոչ միայն մեր երկիրը վեր է ածել տարածաշրջանային ագրեսիվ բոբոյի, այլև սեփական ժողովրդին ջարդելու գնով պատրաստ է իրագործել սփյուռքի բոլոր հրահանգները: Եվ 2005թ. երկքաղաքացիության Սահմանադրության անբարոյական հանրաքվեն, 2008թ. Մարտի 1-ն ու այդ հանցագործության նկատմամբ սփյուռքահայության լռությունը սրա ամենադաժան վկայությունն է: Եվ ուրեմն ամերիկյան սփյուռքը և Սերժ Սարգսյանը համագործակցության հսկայական դաշտ ունեն, և իրենց երազանքներին հասնելու համար նրանք պետք է նախ ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանում ինքնուրույն մտածող մարդ չմնա, այլ բոլորը վերածվեն զոմբիների, ու երբ որ ամերիկացի մեր եղբայրները Արաքսը հատելու հրաման տան, նման քայլի նպատակահարմարությունը վիճարկող չլինի, իսկ հայկական համագումարներն ու գրասենյակները մոնիտորի էկրանների վրա հետևեն այդ հետաքրքիր իրադարձությունների ընթացքին և վիսկիի բաժակները ձեռքներին, սիգարները բերանների մեջ ստավկաներ դնեն մեր կյանքերի վրա:

Թերևս սա բացատրություն է տալիս այն խորը ատելությանը, որ ամերիկյան սփյուռքի հնաբնակները տածում են վերջին տասը տարիներին Հայաստանից ԱՄՆ գաղթածների նկատմամբ, որովհետև նրանց պատկերացմամբ հայաստանցիները պետք է մնացած լինեին Հայաստանում` զոմբիի իրենց ֆունկցիան բարեխղճորեն կատարելու համար: Իհարկե, վերը շարադրվածը ուղղակի հարված է այն համահայկական իդիլիային, որի մեջ ապրում են շատ ու շատ հայաստանցիներ: Սակայն մենք պետք է ի վերջո գիտակցենք և ճանաչենք այն իրողությունները, որոնք որպես մարտահրավեր կանգնած են մեր առաջ, որովհետև առանց այդ մարտահրավերների հաղթահարման Հայաստանը միայն մեկ ուղի ունի` ավերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում