Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, այսօր առավոտյան Թբիլիսի է ժամանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուն: Նրա հետ Թբիլիսի է ժամանել ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Քեթլին Ֆիցպատրիկը:
Վերջինս Վրաստանում քննարկելու է ժողովրդավարական ինստիտուտների ամրագրման խնդիրը և ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ժողովրդավարական խնդիրներին:
Նրանք հանդիպումներ են ունենալու Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեի և արդարադատության փոխնախարար Թինա Բուրջալիանիի հետ:
Քեյդենաուն նաև հանդիպելու է երկրի ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ Կոսովոյի անկախության գլխավոր ճարտարապետներից մեկը հանդիսացող Թինա Քեյդենաուն Վրաստան է ժամանել Ադրբեջանից: