Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Պուտինը թույլ չի տա, որ Քադաֆիին սպանեն

Ելույթ ունենալով Կոպնեհագենում` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի սպանել Լիբիայի առաջնորդին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Ասում էին` չենք ցանկանում սպանել: Հիմա որոշ պաշտոնայներ ասում են. «Այո, մենք ձգտում ենք վերացնել Քադաֆիին»: Իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել: Դա՞տ է եղել: Ո՞վ է այդ իրավունքը ստացել` մահապատժի ենթարկելու մարդուն, ով էլ որ նա լինի»,- ասել է Պուտինը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է ինքը Լիբիայի դեմ գործողություններն անվանել «խաչակրաց պատերազմ»:

«Ի՞նչ օդային տարածքի փակելու մասին է խոսքը, եթե ամեն երեկո նրանք ռմբակոծում են պալատները»,- ասել է Պուտին: Նրա խոսքերով` ամեն ինչ պետք է արվի միջազգային օրենքի շրջանակում, իսկ ներկայիս գործողությունները Լիբիայում նա անվանել է պայքար Լիբիայի նավթագազային հարստությունների համար:

Այս հայտարարությունը հաջորդել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսի այն պնդմանը, թե Քադաֆին խոչընդոտ է հակամարտության խաղաղ կարգավորման համար` մանրամասնելով, որ ցանկացած ոք, ով խաղաղ բնակչության վրա հարձակման հրաման է տալիս, կհամարվի ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար «օրինական թիրախ»:

Պուտինի այս հայտարարությունից հետո Լիբիան անմիջապես Ռուսաստանին խնդրել է հրավիրել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ: Այս մասին հաղորդում է լիբիական JANA գործակալությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկման թեմա պետք է դառնա «գաղութարարների և խաչակիրների չափից դուրս մեծ ագրեսիան»` նշելով, որ «հակառակ Անվտանգության խորհրդի բանաձևերին և միջազգային օրենքներին՝ հարվածների թիրախ են դառնում քաղաքացիական օբյեկտներն ու Մուամար Քադաֆին»:

Ավելի ուշ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Ռոբերտ Գեյթսն ու Լիամ ֆոքսը հայտարարել են, որ կոալիցիան իր առջև նպատակ չի դրել ֆիզիկապես ոչնչացնելու Քադաֆիին, ինչպես նաև Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու, քանի որ իրենք հասկանում են, որ հնարավորությունները սահմանափակ են. «Մենք չենք կարող միշտ ամեն ինչ անել: Մենք պետք է հասկանանք, որ կան սահմաններ, որից ավելին մեր երկրները չեն կարող անել»,- ասել է Ֆոքսը:

Հիշեցնենք նաև, որ երկու շաբաթ առաջ Ռուսաստանի վարչապետի հայտարարությունները առաջացրել էին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի լուրջ դժգոհությունները, որն այդ ամենն անթույլատրելի էր համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում