Thursday, 18 04 2024
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները

ՆԱՏՕ-ի նորացված ցուցակը

Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանի հետ թուրքական գաղտնի ծառայության պատասխանատուների տարած բանակցությունների արդյունքում կարելի է դիտարկել ՆԱՏՕ-ի հովանավորությամբ Թուրքիայում գործող «Հակաահաբեկչական պայքարի կենտրոնի» հրապարակած զեկույցի անգլերեն տեքստում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անվան ներառված չլինելը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Երևույթը խոսում է նաև այս բոլոր գործընթացներին Արևմուտքի կամ աւելի մասնակի ԱՄՆ-ի ներգրավվածության կամ հովանավորչության մասին. գուցե նաև՝ գործընթացի ուղղակի նախաձեռնողականության։ Շատ բան է գրվել ու գրվում քրդական գարնան, Քրդստանի ստեղծման հավանականության տեսանելիության մասին՝ տարածաշրջանում իրականցվող նոր բաժանարար ծրագրերի և նոր քարտեզագծման մի ընդհանուր պարունակում։

Բնական ու պարզ է, որ հայկական կողմը այս բոլոր գործընթացները պիտի դիտարկի իր ոսպնյակից և փորձ կատարի հաշվարկելու դիպաշարի զարգացումների հավանական ազդեցությունները հայկական կողմի վրա։

Անմիջական թեժ կետը Սիրիայի քրդերն են։ Իրոք, քրդական գործոնի ակտիվացումը, Անկարա-Օջալան բանակցությունների թափը, զինադադարի և հրադադարի հաստատման անվերջ կրկնվող կոչերը առհասարակ աշխուժացան, Սիրիայում բռնկված պատերազմին համընթաց։ Սիրիայի քրդերը անմիջական հարևան են Թուրքիայի քրդերին. նրանց համախմբված, կազմակերպված և զինված ներկայությունը լրջագույն սպառնալիք է Անկարայի համար։ Սիրիայի քրդերը Սիրիայի պատերազմի ընթացքում պահեցին դիրքորոշման ինքնուրույնություն։ Դամասկոսը պատերազմի առաջին օրերից կիրառեց իր երկրում տեղակայված քուրդ ազգաբնակչությունը սիրաշահելու քաղաքականություն։ Թվում է, թե այս քաղաքակունությունը, եթե մի կողմից տվեց իր արդյունքը առ այն, որ քրդերը հակաիշխանության պայքարին չմիացան, մյուս կողմից գուցե նաև չտվեց առաջադրված մի այլ արդյունք. քրդերը չընդդիմացան նաև տեղի հակակառավարական այն ուժերին, որոնք վայելում են Անկարայի զինուժի և ֆինանսավորման հոգատարությունը։

Քրդերին հաջողվեց պահել ինքնուրույնությունը, չներքաշվել պատերազմական հակամարտության մեջ և ստեղծել իրողապես ինքնավար շրջան։ Սա հասկացան հակամարտող կողմերը, որոնցից ոչ մեկը հետևողական ոտնձգության չդիմեց, նախընտրելով չշահել քրդերի հակադրությունը։ Ճիշտ է, Սիրիայի քրդերը իրենց հերթին ունեն որոշ ճյուղաւորումներ։ Տարբեր շրջաններում տեղի են ունեցել բախումներ, կամ հակակառավարական ուժերի կողքին շրջափակման գործողությունների մասնակցություններ։ Փաստը մնում է փաստ, որ զանգվածային ներքաշում չի եղել և ոչ էլ ուղղակի մասնակցություն իբրև հստակ կողմ այս պատերազմին։

Փորձենք կենտրոնանալ Անկարա-քրդեր հարաբերությունների ունենալիք հաւանական ազդեցությունների վրա, որովհետև թեժ օրակարգը այս պահին վերաբերվում է Անկարա-Օջալան բանակցությունների ուղղակի թե անուղղակի արդյունքներին։

Հրադադարը թվում է, թէ դյուրաբեկ է։ Արյունալի բախումները շարունակվում են հակառակ Օջալանի անունից կատարվող հայատարարություններին։ Հրադադարը երկկողմանիորեն հարգվող իրավիճակ է։ Եթե մի կողմն այն չի հարգում, հատկապես նման դեպքում, երբ խնդիրը չի ունեցել իր հանգուցալուծումը, դժվար թե իրականանա խաղաղությունը։ Թեկուզ այս իրավիճակում, ո՜չ Սիրիայի քրդերը, ո՜չ էլ Թուրքիայի, Տրոյական ձիու դեր չեն ուզում ստանձնել փաստորեն։

Ուրեմն, երբ հանգուցալուծումը չի կայացել, երբ հրադադարը լիարժեք չի պահպանվում, ապա ի՞նչն է մղել ՆԱՏՕ-ի հովանավորությամբ Թուրքիայում գործող «Հակաահաբեկչական պայքարի կենտրոնի» հրապարակած զեկույցի անգլերեն տեքստի խմբագիրներին Քրդստանի աշխատավորական կուսակցության անունը չներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

ՆԱՏՕ-ի այս քայլն էլ փորձենք դիտարկել մի ընդհանուր պարունակի մէջ, հիշելով ԱՄՆ պետքարտուղարության վերլուծության բաժանմունքի հրապարակած կանխատեսումերը առաջիկա տասնամյակների վերաբերյալ։ Այնտեղ սևով սպիտակի վրա խոսվում էր Քրդստանի կայացման մասին։

Իսկ Քրդստանը ինքնին խոսում է տարածաշրջանին վերաբերող նոր քարտեզագծումների մասին, որը միևնույն վերլուծությունում մեկնաբանվում է իբրև Թուրքիայի մասնատում։

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում