Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արաբական հեղափոխությունների սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնները

Միջազգային հանրության ուշադրությունն արդեն մի քանի ամիս սևեռված է արաբական աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա: Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների սոցիալ-քաղաքական վերափոխումների պատճառների վերաբերյալ շրջանառվում են տարբեր կարծիքներ ու եզրահանգումներ: Դրանց հանրագումարն ի վերջո հանգում է տեղի ունեցող իրադարձություններն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանք դիտարկելու խնդրին: Ընդ որում, արտահայտվող դիրքորոշումների համատեքստում խնդիրը շարունակում է նաև դիտարկվել շատ ծայրահեղացված ձևով` որպես «սևի ու սպիտակի» հարաբերակցություն: Այստեղ մի դեպքում սուբյեկտիվ գործոններն են լրացնում դոմինանտ օբյեկտիվ գործոններին, մյուս դեպքում` օբյեկտիվ գործոնները սուբյեկտիվ գործոններին:

Հասարակական ու քաղաքական շերտերի տարընկալումները հատկապես պտտվում են այն հարցի շուրջ, թե Թունիսում, Եգիպտոսում և մյուս երկրներում տեղ գտած ներքին օբյեկտիվ խնդիրներն էին (հատկապես` սոցիալ-տնտեսական և արժեհամակարգի ճգնաժամին առնչվող) այն շարժիչ ուժը, որոնք ստիպեցին արաբական հասարակություններին ոտքի կանգնել և իրենց երկրների վարչախմբերի առջև սոցիալ-քաղաքական պահանջներ դնել, թե ի վերջո դրանք միջոց էին Արևմուտքի ձեռքին` իրենց աշխարհաքաղաքական շահերն ու ծրագրերը առաջ մղելու համար:

Արաբական աշխարհում տեղի ունեցող քաղաքական լրջագույն գործընթացների այդ երկու մեկնաբանությունները` մտնելով հասարակական լայն քննարկումների դաշտ, ի վերջո հանգում են նրան, որ մի կողմից բացարձականացվում է երկրի ներսում կուտակված խնդիրների դերը, իսկ մյուս կողմից` արտաքին ուժերի ներգրավման:

Ինչ խոսք, արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացներում կոռուպցիայի, գործազրկության, գնաճի, խոսքի ազատության և նման կարգի այլ խնդիրների ու տեղի ունեցող հասարակական հզոր ընդվզումների միջև չնկատել պատճառահետևանքային կապը` նշանակում է տուրք տալ ամեն ինչ դավադրությունների տեսությամբ բացատրող իռացիոնալ մտայնություններին: Միաժամանակ Մերձավոր Արևելքի պետությունների ներքաղաքական զարգացումներում չնկատել Արևմտյան տերությունների քաղաքական ու տնտեսական որոշակի շահը` նույնպես նշանակում է տուրք տալ «գերռացիոնալականացնող» մտայնություններին:

Կարելի է արձանագրել, որ հատկապես հայաստանյան հասարակական քննարկումների տիրույթում օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների գերբևեռացված ներկայացումը վերածվել է յուրովի մրցության: Այն դիտարկվում է որպես մի տեսակ ոտնձգություն սեփական «սրբազնացված» աշխարհայացքի ու արժեհամակարգի դեմ: Ժողովրդավարների համար արաբական հեղափոխությունների գործում արևմտյան տերությունների ուղղակի միջամտությունների ճանաչումը դիտարկվում է որպես ոտնձգություն ժողովրդավարական արժեքների հաստատման գործի նկատմամբ: Նույնը նաև ներկայիս ռուսական «պահպանողական» աշխարհայացքով առաջնորդվող հայաստանյան տեսաբանների մոտ է: Վերջիններս արաբական հեղափոխությունների գործում Արևմուտքի «դավադիր» գործողություններն այլոց կողմից չնկատելը դիտում են մի տեսակ ոտնձգություն հանրության ավանդական կենսակերպի և քաղաքական համակարգի դեմ: Ըստ այդ տեսաբանների, ներքին սոցիալ-քաղաքական խնդիրները երկրորդային` ոչ էական կամ օժանդակ նշանակություն ունեն:

Խնդիրն իրականում մի հարցի պատասխանի մեջ է: Հեղափոխական գործընթացները միայն սուբյեկտիվ կամ միայն օբյեկտիվ գործոնների ազդեցությամբ զարգանալու դեպքում կարո՞ղ էին բերել մերօրյա պատկերին, որի արդյունքում արաբական երկրների քաղաքական վերնախավերը մեկը մյուսի հետևից զրկվում են իշխանությունից կամ հասարակական աջակցությունից: Կարծում եմ` ոչ մի վերլուծություն չի կարող համոզել, որ Եգիպտոսում, Թունիսում, Եմենում, Լիբիայում, Սիրիայում զանգվածները ոտքի կանգնելով ու սոցիալ-քաղաքական պահանջներ առաջ քաշելով` կարող էին (կամ` են) արդյունքների հասնել, առանց ստանալու Արևմտյան տերությունների կոնկրետ կամ միջնորդավորված աջակցությունը: Միաժամանակ անհնար է հավատալ, որ առանց տվյալ երկրների հասարակությունների աջակցության Արևմտյան տերությունները կարող էին ինչ-որ հեղափոխական ծրագրեր կյանքի կոչել արաբական աշխարհում:

Ուստի հարկ է նկատել, որ արաբական աշխարհում տեղի ունեցող գործողություններն ըստ էության լուռ դաշինք են Արևմուտքի և արաբական տարբեր երկրների հասարակությունների միջև, որտեղ կողմերը գիտակցում ու ընդունում են միմյանց շահերն ու պատրաստ են համագործակցել իշխող վարչախմբերի տապալման գործում: Խնդիր է դառնում պարզել միայն կողմերի հետապնդած շահերի շրջանակը: Սակայն այստեղ էլ ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է: Արաբական հասարակության համար դրանք սոցիալական երաշխիքներն են, քաղաքական ու քաղաքացիական ազատությունները, իսկ Արևմուտքի համար` առավել կանխատեսելի ու կախյալ նոր ձևավորվող վերնախավերը, որոնք կօգնեն կամ կխթանեն արևմտյան տնտեսական նոր ծրագրերի կենսակոչմանը:

Այս ամենը բերում է մի եզրահանգման, որ տեղի ունեցող գործընթացների հիմքում ոչ մի դավադրություն չի կարող լինել, քանի որ հասարակություններն իրենք են բարձրացնում իրենց իշխող վերնախավերի լեգիտիմության խնդիրը: Ուստի նույն այդ վերնախավերը` եթե մտահոգված են իրենց երկրների քաղաքական շահերի մասին, ապա քաղաքական հասունությունը պահանջում է, որ կառչած չմնան իշխանությունից և, ի շահ իրենց պետությունների, իշխանությունը զիջեն հասարակական առավել վստահություն վայելող քաղաքական ուժերին: Այդ դեպքում նոր քաղաքական ուժերն արտաքին հարաբերություններում առավել անկախ դիրքերից կներկայացնեն իրենց երկրները:

Ասվածը հիմք է տալիս գալ նախ այն եզրահանգման, որ «դավադրությունների տեսությունը» ընդամենը մի փրկօղակ է, որի միջոցով փորձ է արվում հիմնավորել իշխող քաղաքական վերնախավերի իշխանության ղեկին գտնվելու իրավունքը: Այս դեպքում ավելորդ չէ նշել, որ բոլոր ժամանակներում մեծ տերություններն իրենց քաղաքական ու տնտեսական շահերին են ծառայեցրել այլ պետությունների լարված ու ցնցումային ներքին իրավիճակները: Ու հարկ չկա որպես մեծ հայտնագործություն ներկայացնել արտաքին ուժերի ներգրավվածությունն արաբական հեղափոխությունների գործում: Մյուս եզրահանգմամբ հարկ է նկատել, որ արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացներում, միմյանց շահերով փոխպայմանավորված, լուռ դաշինքի մեջ են Արևմուտքը ներկայացնող տերություններն ու արաբական հասարակությունները: Եվ, հետևաբար, սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոնները հավասար դերակատարություն ունեն Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների հեղափոխական գործընթացներում:

Սարո Սարոյան
ՌԱՀՀԿ փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում