Thursday, 08 06 2023
11:15
ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար
Ուղիղ․ ՀՀ վարչապետը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ուղիղ․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց
Հեղուկ գազի գինը – Հունիս 8, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 8, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 8, 2023
Թագավոր եմ ուզում դառնալ, որ պատերազմներին վերջ տամ, հայ տղայի արձագանքն այսպիսին է. Աննա Հակոբյան
Ալեն Սիմոնյանի ելույթը Լոնդոնում կայացած պաշտոնական ընդունելությանը
ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Սիմոնյան
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ
Գլխավոր դատախազի տեղակալն ու մի շարք դատախազներ ազատվել են պաշտոնից, կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Փաշինյանի մեսիջը երկար սպասված էր
Կոտայքում 30-ամյա վարորդը VAZ 21099-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է
09:52
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փարաքար գյուղում գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա
Թրաֆիքինգ՝ խաղաղապահների միջնորդությա՞մբ, թե՞ լուռ համաձայնություն
Ինչու է այս տարի ծիրանն էժանացել․ «Հրապարակ»
-
09:15
Երևանը սկսել է անհարմար քաղաք դառնալ․ այս խնդրի շուրջ պետք է մտածել
Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը. ՀՀ ՊՆ
Միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորը նիստերին չի մասնակցում. «Ժողովուրդ»
Իրավապահ համակարգն ընկել է հոսպիտալի նախկին պետի հետևից. «Ժողովուրդ»
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով առանձին մաս կա. ինչ են հասկացնում. «Ժողովուրդ»
Արա Աբրահամյանը միացել է «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին
Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ հրավիրվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ
Հայ-ռուսական այսբերգի ստորջրյա շերտերը
Փաստաբան Արսեն Մկրտչյանը Աշտարակ գնալու ճանապարհին վթարի է ենթարկվել
Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն». «Փաստ»
Մեր ժողովուրդը պետք է իր հավաքական կամքը արտահայտի, միասնական լինի․ Արամ Ա-ն այցելել է Կանադայում ՀՀ դեսպանություն
Երևանի և հինգ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն

Տիգրան Փոստանջյանի դատը սկսվեց

Եթե 100.000 դրամ ապօրինի վարձատրություն «ստանալու» մեջ մեղադրվող Տիգրան Փոստանջյանի քրեական գործով Ազգային անվտանգության ծառայությունն ու մեղադրող Արամ Ամիրզադյանն են զբաղվում, ուրեմն սա շարքային գործ չէ` ինչպես փորձում են հանրությանը հրամցնել:

ԱԱԾ-ի և Ամիրզադյանի անունները վերջին տարիներին առավելապես շրջանառվել են մարտի 1-ի գործերով անցնող քաղաքական ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումների, դատավարությունների ժամանակ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, երեկ մեկնարկեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործով դատավարությունը: Դատարան էին եկել «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները, դիտորդներ` իրավապաշտպան կազմակերպություններից և միջազգային կառույցներից: Երևի թե նաև դա էր պատճառը, որ դատական նիստը հաճախակի ընդմիջվում էր` այս «շարքային» գործում վրիպումներ թույլ չտալու և քաղաքական ենթատեքստը չգաղտնազերծելու համար: Սակայն այդ միտումը հետզհետե առավել ակնհայտ է դառնում:

Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը հենց առաջին նախնական դատական նիստում դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` նշելով, որ դատարանն իր պաշտոնական կայքում տեղադրելով հայտարարություն` արդեն իսկ հաստատել է սույն գործով իր կանխակալ կարծիքը ու խախտել անմեղության կանխավարկածը: Պաշտպանը մեջբերեց այն. «Տիգրան Փոստանջյանը, որը հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն»: Դրա հետ կապված Հ.Ալումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց. «Սա Դատալեքս ծրագրի հայտարարությունն է` դատարանի կողմից տեղադրված: Այսինքն` ես չգիտեմ, թե ինձ էլ ինչո՞ւ են դատարան կանչել, եթե դատարանն այսքան բանն արդեն հաստատված է համարել: Կամ այս դատավարությունը էլ ինչի՞ համար է: Ես չգիտեմ: Համենայնդեպս, դա անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է: Դրան գումարած` այս ամենը տեղադրված է նաև ինտերնետում` դատարանի անունից… Հիմա էդ դատարանին բացարկ չհայտնե՞նք, եթե դատարանը, դեռ գործի քննությունը չսկսած, արդեն այսպիսի հայտարարություններ է անում»:

Դատարանին բացարկ հայտնելու մեկ այլ հիմք էր նաև Տիգրան Փոստանջյանին կալանքի տակ պահելու պատճառաբանությունները, որոնք, ըստ Հ.Ալումյանի, ակնհայտորեն և տրամագծորեն հակասում են ՀՀ Վճռաբեկ դատարանի, ՄԻ Եվրոպական դատարանի նախադեպերին, ինչից պաշտպանը եզրակացնում է` կամ դատավորը տեղյակ չէ այդ նախադեպերից, կամ տեղյակ է, բայց գիտակցաբար խախտել է: Պաշտպանը առավել հավանական է համարում երկրորդ տարբերակը: «Եթե ինքը ՘դատավորը՗ կասի, որ ինքը չի իմացել այդ ամենը, ես այդ մասով իմ միջնորդությունից կհրաժարվեմ` մտածելով, որ լավ, էդ մարդը չի իմացել: Բայց այդ ժամանակ կմտածեմ, որ շտապել են նրան դատավոր նշանակելու հարցում: Բայց հիմա ես այն կանխավարկածի վրա եմ կառուցել իմ դատողությունը, որ ինքը գիտի այդ ամեն ինչը և գիտենալով է խախտել:

Այդ դեպքում ինքն, ուրեմն, որոշակի շահագրգռվածություն ունի»: Մեղադրողն, իհարկե, առարկեց դատավորի ինքնաբացարկի միջնորդության դեմ` համարելով, որ Դատալեքսում նման ձևակերպմամբ տեղադրելը դատարանի գրասենյակի մեղքն է, և դատարանը դրա հետ կապ չունի: Եվ փաստորեն, Տ.Փոստանջյանն այս դեպքում էլ բախտ չունեցավ` ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց. պաշտպանի խոսքով, նախ անվտանգությունը նրա գործը քննեց, և հիմա էլ մի դատավոր է քննում, որը պատրաստ է օրենքները խախտել, միայն թե պատվերը կատարի: Իսկ թե ում պատվերն է` պաշտպանը դժվարացավ ասել` նշելով, որ պատվիրատուները շատ են: Դատարանը հրապարակեց ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշման եզրափակիչ մասը, իսկ պատճառաբանական մասը տվեց, որ կողմը ծանոթանա: Հ.Ալումյանն էլ ասաց` «ծանոթացա, բայց բան չհասկացա»: Պատճառաբանության մեջ նշվել էր, որ Դատալեքսում տեղադրելը դատարանի աշխատակազմի խնդիրն է: «Դատարանը աշխատակազմի մեջ չէ՞»` զարմացավ պաշտպանը:

Դատարանն անցավ ամբաստանյալի ինքնության ճշտմանը, ընտանեկան դրությանը: Տ.Փոստանջյանն ասաց, որ խնամքին ունի 2 անչափաս երեխա` 11 տարեկան և 7 ամսական, թոշակառու ծնողներ, առողջ է: Այդ կապակցությամբ Հ.Ալումյանը դատարանին ներկայացրեց փաստաթուղթ, համաձայն որի Տիգրանի կինը` Լուսինեն, ով աշխատել է դատական դեպարտամենտում և երեխայի ծննդաբերությունից հետո` սեպտեմբերից զբաղված է երեխայի խնամքով, աշխատավարձ չի ստանում: Եվ քանի որ Տ.Փոստանջյանին էլ դատարանը թողել է կալանքի տակ, այսինքն` երեխաներին առանց խնամակալի, պարտավոր է օրենքով սահմանված կարգով լուծել երեխաների խնամքի հարցը` պետբյուջեի հաշվին: Փաստաբանը նաև հիշեցրեց, որ դատարանը նախկինում չէր փոխել Տիգրանի խափանման միջոցը և հրաժարվել էր պետբյուջեից միջոցներ հատկացնել Տիգրանի խնամքին մնացած ընտանիքի անդամների համար` պատճառաբանելով, թե համապատասխան փաստաթղթեր չկան: Այժմ փաստաթուղթը ներկայացված է:

Դատարանը 15 րոպե ժամանակ տրամադրեց իրեն` փաստաթուղթն ուսումնասիրելու համար: Հետո լսեց մեղադրողի առարկությունը, ով ասաց, թե տատիկն ու պապիկը թոշակ են ստանում` կպահեն: Դատարանն էլ ասաց, որ մի քիչ էլ կուսումնասիրի փաստաթուղթը և հետաձգեց միջնորդության քննարկումը: Հ.Ալումյանը հաջորդ միջնորդությամբ պահանջեց անթույլատրելի ճանաչել գործում եղած բոլոր ապացույցները, քանի որ դրանք ձեռք են բերվել ոչ իրավասու մարմնի կողմից` ԱԱԾ քննիչների կողմից: Նրանք դրա իրավունքը չունեին, քանի որ դա նրանց ենթակայության գործը չէ, այլ` ոստիկանության: Մեղադրող Արամ Ամիրզադյանը առարկեց` նշելով, որ գործի քննչական ենթակայությունը փոխելը միայն գլխավոր դատախազի բացառիկ լիազորությունն է, որից էլ նա օգտվել է: Ու թեև պաշտպանը փորձեց ապացուցել, որ կիրառված հոդվածը սխալ է մեկնաբանվում, այդուհանդերձ դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը:

Հետո մեղադրողը ներկայացրեց մեղադրանքը, որում մեղադրվողն իրեն մեղավոր չճանաչեց: Դատարանը կողմերին հարցրեց, թե ինչ հերթականությամբ են ուզում ապացույցները հետազոտել: Մեղադրողն ասաց, որ նախընտրում է նախ վկաներին լսել, հետո Տ.Փոստանջյանին, այնուհետև անցնել գործում առկա մյուս ապացույցների հետազոտմանը: Հ.Ալումյանն առարկեց, քանի որ իրեն հայտնի չէր, թե ովքե՞ր են գործով դատակոչվել որպես վկաներ, կա՞ն, թե՞ ոչ: Ալումյանը նշեց, որ դատարանի դատաքննություն նշանակելու որոշման մեջ, որն ուղարկվել է պաշտպանական կողմին, արտացոլված չի եղել դատակոչի ենթակա անձանց ցանկը: Իսկ թե ծանուցվածներն ովքե՞ր են և ի՞նչ գործով են դատակոչվել` իրեն հայտնի չէր, ուստի դեմ էր, որ անհայտ վկաների լսեն: Նրանց ով լինելուն և ցուցմունքներին իրենք նախապես պետք է տեղյակ լինեն, որպեսզի պաշտպանական մարտավարությունից ելնելով որոշեն, ասենք, Պողոսից սկսեն, թե Պետրոսից: Այդ ցանկը տրամադրելու համար դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 5-ը, ժամը 12.00-ն:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում