Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համակարգը, որ ծնել է Սերժ Սարգսյանին, այսօր ավելի կենսունակ է, քան ինքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը


– Իշխանությունները կատարեցին Հայ ազգային կոնգրեսի երկրորդ պահանջը ևս: Օրերս Սերժ Սարգսյանը հանձնարարեց բացահայտել մարտի 1-ի ոճրագործությունը, բացի այդ` արտոնվել է Կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում: Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանությունների այս գործելաոճը, մանավանդ որ` երեք տարի շարունակ իշխանությունները շարժվել են «ոչ մի զիջում ընդդիմությանը» կարգախոսով:


– Երկրում ստեղծված իրավիճակն իշխանություններին այլևս հնարավորություն չէր տալիս շարունակել իրենց հին կեցվածքը: Որովհետև, եթե այսօր իրենք նույնիսկ կարողանում են պահել իշխանությունը, միևնույն է` չեն կարողանում պահել երկիրը: Իրենք էլ են տեսնում, որ տարածաշրջանային հավասարակշռության բնութագրերը փոխվել են ի վնաս մեզ: Իրենք էլ են տեսնում, որ օր օրի ժողովրդի ու տնտեսության վիճակը ավելի է վատանում, որ ավելանում է արտագաղթը, որ աչք բացողը մտածում է երկրից գնալու մասին: Կարծում եմ` իրենք նաև հասկանում են, որ անկման այս տեմպերը շարունակվելու դեպքում կորստաբեր հանգուցալուծումները (իսկ ղարաբաղյան հարցում նաև պատերազմի վերսկսումը) մի օր կդառնան անխուսափելի: Իրավիճակը պահանջում է հրատապ լուծումներ գտնել ու քայլեր ձեռնարկել: Մեր ողջ ժողովուրդն այս ամենը շատ լավ հասկացել է, և պատահական չէ, որ հիմա շարժումը այսպիսի թափի ու հզորության է հասել: Իհարկե, իշխանությունները մտածում էին, որ հանգիստ կկարողանան հասնել մինչև հերթական ընտրություններ, բայց համաժողովրդական շարժման հզորացումը, օր օրի թափ հավաքելը իշխանությունների վրա ճնշման լուրջ լծակ դարձավ: Արդյունքում նրանք ստիպված եղան մտածել ու հիմա փորձում են գտնել իրավիճակային ինչ-որ լուծումներ: Կոնգրեսի մարտի 1-ի, այնուհետև մարտի 17-ի հանրահավաքներում մեր պահանջները շատ հստակ դրվեցին, և այսօր այդ պահանջները չկատարելը իշխանությունների համար այլևս դարձել է անհնար: Ավելին` առանց այդ պահանջների կատարման իրենց գոյատևումն էլ է դառնում անհնարին: Իհարկե, իրենք այս ամենը ստիպված են անում, ընդ որում` անում են բավականին ուշացումով: Եթե իրենք այս քայլերն անեին երեք տարի առաջ, ապա երկիրը չէր հասնի այս վիճակին:


– Պարոն Այվազյան, ի՞նչ եք կարծում, իշխանությունները կգնա՞ն Կոնգրեսի երրորդ պահանջի կատարմանը:


– Ես համոզված եմ, որ կատարելու են: Ես համոզված եմ, որ եթե իշխանություններն ինքնակամ չկատարեն այդ պահանջը, ապա հզոր ճնշումների ներքո կկատարեն այդ քայլը: Ուղղակի ավելի լավ է` իրենք կատարեն այդ պահանջն ու բանակցությունների, երկխոսության սեղան ստեղծվի: Դրա շուրջ արդեն հնարավոր կլինի քննարկել համաժողովրդական շարժման մյուս պահանջները ևս:


– ՀԱԿ-ի պահանջների կատարումը ինչպե՞ս կանդրադառնա Կոնգրեսի քայլերի վրա:


– Կատարելով Կոնգրեսի պահանջները` իշխանությունները փորձելու են ժամանակ ձգել և գործընթացը հասցնել մինչև ամառ: Ես համոզված եմ` Կոնգրեսի ղեկավարությունն այդ միտումը նկատել է, և նման ժամանակային խնդիր չի լինի: Ապրիլի 28-ից հետո ամեն ինչ շատ ավելի արագ է տեղի ունենալու, մենք ավելի արագ գործողությունների ենք ականատես լինելու:


– Ձեր կարծիքով, իշխանություններն իրապես ձեռնամուխ կլինե՞ն Մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտելուն, թե՞ կսահմանափակվեն ինչ-որ հայտարարություններով:


– Այն համակարգը, որ ծնել է Սերժ Սարգսյանին, այսօր ավելի կենսունակ է, քան ինքը` Սերժ Սարգսյանը: Համակարգը մասնակցել է Մարտի 1-ի սպանություններին, և այդ ամենի համար պատասխանատվություն է կրում: Հետևաբար, եթե անգամ Սերժ Սարգսյանն իրական բացահայտում ցանկանա, միևնույն է` նա չի կարողանալու դա անել: Չի կարողանա, որովհետև համակարգն ամեն ինչ անելու է, որպեսզի դա տեղի չունենա: Ուստի` Մարտի 1-ի ոճրագործության լիարժեք բացահայտումը տեղի կունենա միայն իշխանափոխությունից հետո, որը, վստահ եմ, անպայման լինելու է: Իսկ այս իրավիճակում մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ խոչընդոտներն ավելի շատ են լինելու, քան օգնող հանգամանքները:


– Իշխանությունների կողմից արտահերթ ընտրությունների պահանջի կատարումը համարո՞ւմ եք իրատեսական:


– Ստեղծված իրավիճակում դա բնական հանգուցալուծումն է: Այլ հանգուցալուծում չի կարող տեղի ունենալ: Իշխանություններն էլ են դա հասկանում ու այդ պատճառով փորձում են ժամանակ ձգել` միգուցե այս կողմ, այն կողմ: Բայց «միգուցե» չի լինելու: Արտահերթ ընտրություններն ընդդիմությանը, Հայ ազգային կոնգրեսին անհրաժեշտ չեն, անհրաժեշտ են երկրին: Բացի այն, որ մենք ժամանակ չունենք, օր օրի ավելի մեծ տեմպերով ենք գնում դեպի անկում, մյուս կողմից` վերջապես պետք է մի անգամ նորմալ ընտրություններ լինե՞ն, թե՞ ոչ: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում ընտրությունների անցկացման այլանդակ մեխանիզմներ են ձևավորվել, որոնք հենվում են ընտրակաշառքի, ընտրակեղծիքների վրա և ոչ մի ընդհանուր բան չունեն քաղաքական, գաղափարական սկզբունքների ու չափանիշների հետ: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ամեն հերթական ընտրության ժամանակ այդ մեխանիզմները կիրառվելու են: Դրանց բացառման միակ ձևը արտահերթ ընտրությունների անցկացումն է, քանի որ արտահերթ ընտրության ժամանակ փոխվում է մթնոլորտը, ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնցում մերժվում ու ջարդուփշուր են արվում արդեն ավանդույթ դարձած շատ այլանդակ երևույթներ:


– Ի՞նչ ակնկալիքներ ունեք ապրիլի 28-ի հանրահավաքից:


– Ես կարծում եմ` մեր վճռական ժողովուրդը է՛լ ավելի վճռական է դառնալու: Շարժումը նոր փուլ է թևակոխելու, նոր իրավիճակ է ստեղծվելու երկրում ապրիլի 28-ից հետո, և այն գործընթացները, որոնք ակնկալվում են ժողովրդի կողմից` ավելի արագ տեմպերով են գնալու առաջ: Ես չգիտեմ` սահո՞ւն է լինելու իշխանափոխությունը, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում վստահեցնում եմ` ընդդիմության ղեկավարներն անում են ամեն ինչ, որ պրոցեսները սահուն ընթանան: Բայց համոզված եմ, որ եթե հակառակ կողմը փորձի դիմադրություն ցույց տալ, մենք պատրաստ ենք նաև հակառակին: Որևէ խնդիր չենք տեսնում: Եթե Սերժ Սարգսյանի համար երկիրը հայրենիք է, ապա նա կգնա դեպի ժողովուրդ: Իսկ եթե ոչ, ապա ժողովուրդը կգնա դեպի ինքը: Այսպես, թե այնպես, լուծում լինելու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում