Սիրիայի իշխանությունները պատրաստվում են գրոհել հերթական քաղաքի վրա, որտեղ տեղի են ունեցել հակաասադական հանրահավաքներ: Սիրիայի հատուկ ծառայությունները, ըստ ընդդիմության առաջնորդ Անաս Ալ-Շահրիի, կմտնեն Բանիաս քաղաք:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Սևազգեստ հագնված մարդիկ` АК-47-ով զինված, թաքնված են հարակից բլուրների վրա: Բանիասին զուգահեռ ճանապարհներով գիշերն անցել են զրահամեքենաներ», գործակալությանն ասել է Ալ-Շահրին: Նա նշել է, որ քաղաքի բնակիչներն ամեն պահի սպասում են հարձակման: «Մենք նրանց կդիմավորենք քաղաքի դարպասների մոտ` առանց զենքի», ասել է Ալ-Շահրին:
Հիշեցնենք, որ արդեն 2 օր է, ինչ Սիրիայի զինվորականները ծանր զրահատեխնիկայով փորձում են վերահսկողություն հաստատել Սիրիայի ամենաթեժ հանրահավաքային քաղաքում` Դարաայում, որտեղից սկսվել են Սիրիայի հակակառավարական բողոքի ակցիաները: