Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այդ պայմանագիրը, միևնույն է, երկու տարի չէր գործում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդի հետ:


– Ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանի խորհրդարանի վերջին որոշումը: Ձեր կարծիքով, այն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա:


– Երբ 2008թ. Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա, այդ պայմանագիրն, ըստ էության, այլևս չէր գործում: Այնպես որ, Վրաստանի խորհրդարանի որոշումն ամենևին էլ նոր վիճակ չստեղծեց: Միևնույն է, պայմանագիրը երկու տարի է` չէր գործում, ավելին` այս տարի արդեն այդ պայմանագրի ժամկետն, այսպես, թե այնպես, ավարտվելու էր: Այնպես որ, ես կարծում եմ` այդ պայմանագրի կասեցումը չի անդրադառնա Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա: ՌԴ-ն Վրաստանի վրա հարձակմամբ ու նման քայլերով արկածներ է որոնում: Ու հիմա, իր ռազմակայանի համար էլ քայլեր կփնտրի: ՌԴ-ն մինչև չի փչացրել հարաբերությունները Թուրքիայի, Պարսկաստանի հետ, հանգիստ չի նստել: Բայց կարծում եմ` հայ-վրացական հարաբերությունների վրա սա չի ազդի: Հայաստանի ու Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, գերատեսչությունների հարաբերությունները միշտ էլ ջերմ են եղել:


– Հայաստանում ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք մտավախություն հայտնեցին, որ Վրաստանի խորհրդարանի որոշմամբ տարածաշրջանում իրավիճակը կարող է ապակայունացվել, և որ պետք չէր նման քայլի գնալ:


– Ռուսական բազան եթե չմատակարարվի, կարծում եմ` տարածաշրջանում իրավիճակը հակառակը կլինի: Ես կարծում եմ` Վրաստանի խորհրդարանի այս որոշումը չի ազդի տարածաշրջանի կայունության, Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների անվտանգության վրա:


– Ձեր կարծիքով, ՌԴ-ն արդյո՞ք այսքանից հետո կփորձի տարածաշրջանում ինչ-որ գործողություններ հրահրել` իրավիճակն ապակայունացնելու համար:


– Ե՜վ ես, ե՜ւ ինձ նման Վրաստանում շատերն են համոզված, որ Հայաստանը երբեք թույլ չի տա ուրիշներին իր տարածքից հարևան երկրի դեմ գործողությունների դիմել: Հայաստանը երբեք թույլ չի տա, որ իր հարևան, եղբայրական երկրի դեմ ռուսական ռազմաբազաներից ինչ-որ քայլեր անեն: Բայց իհարկե, ՌԴ-ից ամեն ինչ էլ սպասելի է:


– Նախորդ շաբաթ Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարարը, այսօր Վրաստանի արտգործնախարարն է այցելում Երևան: Իրար հաջորդող այս այցերն ինչո՞վ են պայմանավորված, և այստեղ ռուս-վրացական պայմանագրի կասեցումը որևէ դերակատարություն ունի՞, թե՞ ոչ:


– Այս այցերն ամենևին էլ կապված չեն այդ փաստաթղթի հետ: Այս այցերը մի քանի ամիս առաջ են ծրագրված եղել` համաձայն արարողակարգի: Եվ բացի այդ, կրկնում եմ, 2008թ. Վրաստանի դեմ ռուսական ագրեսիայից հետո բոլորի համար էլ պարզ էր, որ ՌԴն չէր կարող Վրաստանի հետ կնքած այդ պայմանագիրն իրացնել: Այսինքն` երկու տարի շարունակ այդ պայմանագիրը չէր գործում, ուստի Վրաստանի խորհրդարանի որոշումը պարզապես ֆորմալ բնույթ կրեց: Ընդհանրապես, Վրաստանը մարդասիրական քայլեր շատ է արել Ռուսաստանի հանդեպ, սակայն դրա պատասխանը մյուս կողմից մենք չենք տեսել: Ռուսաստանի քաղաքացիները շատ ազատ ու հանգիստ կարող են այցելել Վրաստան, անցնել Վրաստանով, սահմանի մոտ որևէ խոչընդոտ չի հարուցվում: Փոխարենը` Վրաստանի քաղաքացիների համար անհնար է ՌԴ մտնելը: Այդ երկրի մուտքի արտոնագիր ստանալը Վրաստանի քաղաքացու համար պարզապես հրաշք կլինի: Էլ չեմ ասում, որ ՌԴից Վրաստան եկողների համար ինչ անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծում. խոչընդոտներ ե՜ւ ՌԴ քաղաքացիների, ե՜ւ Հյուսիսային Կովկասի իքնավար հանրապետությունների քաղաքացիների համար: Ահա սա է ՌԴն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում