Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Կահիրեի Պլըքտանյան սրահում կազմակերպվել էր ոգեկոչման հանդիսավոր երեկո: Հարյուրավոր ներկաներին իրենց խոսքն ուղղեցին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը եւ Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Այնուհետեւ տեղի ունեցավ դասական եւ հոգեւոր երաժշտության համերգ Հայաստանից ժամանած անվանի տենոր Գեւորգ Հաճյանի կատարմամբ:
Նախօրեին Կահիրեի եւ Ալեքսանդրիայի հայ առաքելական եւ կաթողիկե եկեղեցիներում մատուցվել էին հոգեհանգստյան պատարագներ: Ծաղկեպսակների զետեղման արարողություն էր տեղի ունեցել Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին: