«Եվրո-2012» ընտրական փուլի B խմբում հանդես եկող, մեր հավաքականի հաջորդ մրցակից Ռուսաստանի հավաքականը նոյեմբերի 17-ին ընկերական հանդիպումներ կունենա Բելգիայի հավաքականի հետ, սակայն սկզբում նշվում էր, որ ռուսների մրցակիցը պետք է լիներ Ուրուգվայի հավաքականը: Հանդիպումը տեղի կունենա Վորոնեժ քաղաքում, հիշեցնենք, որ այս քաղաքում առաջին անգամ է անցկացվում ազգային հավաքականի մակարդակով հանդիպում: Առաջին անգամ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթներ ունենալու համար հրավեր է ստացել Նալչիկի «Սպարտակ»-ի պաշտպան Վիկտոր Վասինը: Վորոնեժ է մեկնել նաեւ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: