Ամերիկյան տիեզերական գործակալության (NASA) կայքում հրապարակվել են Երկիր մոլորակի լուսանկարներ, որոնք արվել են տիեզերքից: Լուսանկարների հրապարակումը նվիրված էր Երկրագնդի օրվան, որը սովորաբար նշվում է ապրիլի 22-ին: Լուսանկարները բազմազան են` բնական լանդշաֆտներից մինչև մարդու արարած գլուխգործոցներ:
Ընդ որում` բոլոր լուսանկարներն արվել են տարբեր ժամանակահատվածներում` սկսած այն օրվանից, երբ ամերիկացիները հնարավորություն ստացան հասնել տիեզերք: