Սերժ Սարգսյանի հանձնարարականը իրավապահ մարմիններին` նոր թափով և ակտիվությամբ քննել 2008թ. մարտի 1-ի գործերը, տարաբնույթ արձագանքներ առաջացրեց: ՀՔԾ-ն արդեն կոչ է արել բոլոր նրանց, ովքեր կարող են աջակցել հետաքննությանը, համագործակցել իրենց հետ:
«7-ի գործով» փաստաբան Երվանդ Վարոսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ իրենց ունեցած բոլոր նյութերը արդեն իսկ տրամադրվել են դատարաններին դատավարությունների ժամանակ:
Ըստ Վարոսյանի` մինչև իրական գործողություններ չտեսնենք, վաղ է խոսել Ս.Սարգսյանի հանձնարարականի իրագործելիության մասին:
Փաստաբանի խոսքերով, չնայած այն կարևոր ժամանակահատվածը, երբ հնարավոր էր Մարտի 1-ի դեպքերը շատ ավելի հեշտ պարզել, կորսված է, բայց անհնարին ոչինչ չկա, և միշտ էլ հնարավոր է բացահայտել իրականությունը, եթե դրա համար ցանկություն կա: