Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Փակուղի տանող ներքաղաքական միֆերը

Միանգամայն հասկանալի են այն մտավախությունները, կասկածները, ու նաև պնդումները, որ իշխանության և Հայ ազգային կոնգրեսի միջև կարող են լինել, կամ կան գործարք, պայմանավորվածություն, այդ կարգի այլ բաներ: Հայաստանում տարիներ շարունակ արմատավորվել է այն մտայնությունը, որ իշխանությունը երբեք, ոչ մի դեպքում չի գնա հասարակության և ընդդիմության պահանջներին ընդառաջ և չի կատարի որևէ պայման, չի կատարի որևէ զիջում: Հայաստանում տարիներ շարունակ իշխել է այն մտայնությունը, ընդ որում ոչ միայն իշխել, այլ ներթափանցել է հասարակական օրգանիզմի խորքերը, ըստ որի իշխանությունը միշտ արհամարում է ընդդիմությանը, հատկապես պահանջատեր ընդդիմությանը:

Հայաստանի հանրային մտածողության մեջ շատ դժվար է տեղավորվում այն, որ իշխանությունը կարող է և ինչ որ պահի տեղի տալ: Մարդիկ մտածում են, որ իշխանությունը կդիմի բռնի ուժի, կկրակի, կբանտարկի, կծեծի, կսպանի, բայց տեղի չի տա նույնիսկ մի անգամ, քանի որ դա կարող է դիտվել թուլության նշան և դառնալ շղթայական ռեակցիայի պատճառ: Որևէ մեկս չենք կարող հերքել հանրային օրգանիզմում առկա այդ մտայնության գերակայությունը, չենք կարող հերքել, որ քանի դեռ Հայաստանում իշխանությունը փոխված չէ, հասարակության մի զգալի մաս միշտ հակված է համարել, որ իշխանությունն ամենաուժեղն է և երբեք իր խոսքից այն կողմ չի անցնի:

Ահա այդ պայմաններում միանգամայն բնական է, որ մարդկանց տարբեր խմբեր կասկածում են, կամ էլ համոզմունք են հայտնում, որ եթե իշխանությունը կատարում է ընդդիմության պահանջը` ասենք Ազատության հրապարակում հանրահավաք արտոնելու կամ մարտի 1-ի բացահայտման հավաստիացում տալու, կամ էլ քաղբանտարկյալներին թեկուզ կամաց-կամաց բաց թողնելու առումով, ուրեմն կա որոշակի գործարք, պայմանավորվածություն, այլապես իշխանությունը չէր զիջի ընդդիմությանը: Հայաստանում քաղաքական գործընթաց է, իսկ քաղաքական գործընթացի հանդեպ վերաբերմունքները կարող են լինել տարբեր: Պետք է դրանք հանգիստ ընդունել: Բոլորը չէ, որ հիանալու են, հավատալու են, վստահելու են: Քաղաքական գործընթացի մասնակից յուրաքանչյուր ուժ պետք է հանգիստ ընդունի այդ ամենն ու ընդամենը փորձի դրանց հակադարձել արդյունքով, որ կհաշվվի իր հռչակած նպատակների իրականացման ծավալով: Այդ իմաստով կարծես թե ամեն ինչ պարզ է:

Բայց նաև կարծեք ակնհայտ է, որ Հայաստանի հասարակության շրջանում կարիք կա որոշակի մտահայեցողական վերանայումների: Հանրության մոտ պետք է չեզոքացվեն «իշխանության դեմ խաղ չլինելու», իշխանության ամենակարող լինելու, ամեն ինչ վերահսկելու և կառավարելու ունակության մասին միֆերը: Դրանք տանում են ուղիղ դեպի փակուղի: Երբ որևէ գործընթացի նայում ես հենց այդ տրամաբանությամբ, ապա անիմաստ է դառնում ընդհանրապես ամեն ինչ և կամ պետք է հեռանաս այս երկրից, կամ պետք է հպատակվես իշխանությանն ու ողորմածություն ակնկալես քեզանից խլված քաղաքացիական իրավունքների դիմաց:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ապակառուցողական են այդ միֆերը: Կամ էլ իհարկե պետք է զենքը վերցնես ձեռքդ և գնաս իշխանության դեմ ծայրահեղ միջոցի` հարցերը ֆիզիկական ճանապարհով վերացնելու տարբերակին: Հասկանալի է, որ դա միջոց չէ: Դա ճանապարհ է դեպի անիշխանություն, քաոս, դեպի անկառավարելիություն: Այսինքն, իշխանության ամենակարողության մասին հանրային միֆը հասարակությանը ունակ է ընդամենը ծայրահեղությունից ծայրահեղություն նետելու: Ահա թե ինչու այն պետք է հաղթահարվի, որովհետև ծայրահեղությունները հարցին լուծում տալ չեն կարող: Դրանք թվացյալ լուծումներ կարող են ապահովել, որոնք սակայն իրականում է՛լ ավելի նոր խնդիրներ են առաջ բերելու: Պետք է պարզապես հասարակությանը բացատրել, որ իշխանությունն ամենակարող է այն ժամանակ, երբ այդ մասին կա հասարակական ներքին համոզում, ինչը հասարակությանը թևաթափ է անում, ինչը հասարակությանը գամում է աթոռին, ջլատում է ուժերը, կաթվածահար է անում մտածելու ունակությունը:

Իշխանությունն ամենազոր չէ: Իշխանության մեջ էլ մարդիկ են, որոնք իհարկե ունեն շատ լծակեր, շատ փող, բայց նրանք էլ սխալվում են, նրանք էլ ունեն թուլություններ, ունեն զգացումներ, ընկալումներ, վախեր, տագնապներ, մտավախություններ, կասկածներ: Երբ հարցին մոտենում ենք այդ տեսանկյունից, ապա հասկանում ենք, որ իրականում սատանան այդքան էլ սարսափելի չէ, որքան թվում է: Այդ մարդիկ ընդամենը շահարկում են մեր վախերը, մեր կասկածները, մեր մտավախությունները, այն պարզ պատճառով, որ նրանք մեր հարցում դրանք հաշվի են առնում, իսկ մենք, այսինքն հասարակությունը` նրանց հարցում դա հաշվի չենք առնում: Տվյալ պարագայում, թերևս արժե պարզ հարցադրումներ անել, ամենևին էլ չակընկալելով միարժեք պատասխաններ: Ընդամենը` կարո՞ղ էր արդյոք իշխանությունը ոչ թե գործարքի գնալ, այլ ընդամենը մտածել, որ գուցե առնվազն այս փուլում իր համար նպատակահարմար է չսրել իրավիճակն ու ճիշտ է ընդառաջել ընդդիմությանը: Իհարկե կարող էր: Այստեղ ամենևին խոսք չկա իշխանության բարեփոխման, բարի կամքի, հանդուրժողության և այլնի մասին: Պարզապես մարդիկ են, և հաշվարկել են` ճիշտ կամ սխալ, որ ներկայումս արժե զիջել: Բոլորովին այլ հարց է, թե ինչ կստացվի վերջում: Այլ հարց է, որ վերջում ընդդիմությունն ու հասարակությունը կարող են խաբված մնալ և իշխանությունը ժամանակ շահելով ամրանալով, կարող է հետո անցնել նորից կոշտ մեթոդների:

Հնարավոր է, բայց այդ ամենը դեռ չի նշանակում, որ իշխանությունը հիմա կարող էր կոշտ միջոցի գնալ, բայց գերադասեց պայմանավորվել ընդդիմության հետ: Եթե ներկայումս իշխանությունն ունենար կոշտի ռեսուրս, ապա հազիվ թե նա ընդդիմության հետ գնար պայմանավորվածության կամ փոխադարձաբար միմյանց շահեր հաշվի առնելու: Ուրեմն, առնվազն պետք չէ գոնե որպես վարկած բացառել այն, որ իշխանությունն ի վերջո ստիպված է գնալ ընդդիմությանն ընդառաջ, քանի որ հասկանում է իրավիճակի ծանրությունն ու այդ իրավիճակում իր ուժերի և ռեսուրսների սղությունը: Կկարողանա արդյոք դրանից օգտվել ընդդիմությունը, այլ հարց է: Բայց ամեն ինչ միարժեք տանելն ու գործարքի հանգեցնելը իրականում ստեղծում է մի փակուղային իրավիճակ, որում շահողը միայն իշխանությունն է, իսկ հասարակությունն ու ընդդիմությունը տուժելու են աներկբա:

Հասարակության, կողքից դիտորդների անելիքը այս իրավիճակում շատ ավելի պարզ է` եթե կան որևէ մութ գործարքի կամ պայմանավորվածության կասկածներ, ընդամենը պետք է նպաստել երկու կողմերին հանրային հնչեղության հարցադրումներ ներկայացնելու դինամիկան: Կան կասկածներ, ուրեմն պետք է ակտիվացնել պահանջները թե ընդդիմությանը, թե իշխանությանը: Պետք չէ ստեղծել փակուղային իրավիճակ, պետք է անել հակառակը` թելադրել իրավիճակ գործընթացի մեջ գտնվող սուբյեկտներին, կամ ստեղծել զուգահեռ գործընթաց, եթե իհարկե կա համապատասխան ռեսուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում