ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հավաստմամբ՝ Լավրովի այցը Հայաստան աշխատանքային էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ բազմաթիվ հարցեր կան երկու երկրների միջև քննարկելու. «Արտառոց որևէ բան չկա: Այն, որ ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկած կլինեն, դա զարմանալի չէ: Թե ինչ խաղաղ կարգավորման մեխանիզմ է քննարկվում, տեղյակ չեմ: Մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնվել՝ այդ թվում նաև ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելով՝ կայուն և երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության համար և Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելով:
Լ. Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները եթե ավելի հաճախ լինեն, միգուցե դա կնպաստի հարցն ավելի արագ կարգավորելուն:
Մանրամասները՝ տեսանյութում: