29-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ նոյեմբերի 15-22-ը կայանալիք Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարում պայքարելու է հաղթանակի համար:
«Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ մտածում էի, որ բավական կլինի, եթե Ամփոփիչ մրցաշարի ուղեգիր նվաճեմ: Այժմ կարծում եմ, որ հաղթանակի համար կարող եմ պայքարել աշխարհի լավագույն խաղացողների հետ:
Չեմ կարող ասել, որ հաստատ կհաղթեմ, բայց ջանք չեմ խնայի՝ դրական արդյունքի հասնելու համար: Նովակը լավ մարզավիճակում է, բայց ով գիտի, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները»,- ATP պաշտոնական կայքը մեջբերում է Նադալի խոսքերը: