Ապրիլի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել բուժհիմնարկներից մեկի մասնագետն ու հայտնել, որ աշխատավայրում իր տաբատի գրպանից գողացել են 800 ԱՄՆ դոլար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 30-ամյա Արման Գ.-ն:
Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ հայտնաբերված է:
Կատարվում է նախաքննություն:










































