Monday, 29 05 2023
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել
Էրդողա՞ն, թե Քըլըչդարօղլու․ Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլը․ հայացք Երևանից
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Հայսատանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել
Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Օմբուդսմենը պատգամավորներից և օլիգարխներից չի պաշտպանում մարդկանց

«Ազգային ժողովի պատգամավորներից մարդու իրավունքների պաշտպանությունն իմ լիազորությունների մեջ չի մտնում: Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող մարդուն պաշտպանել մարդկանցից, մենք մարդկանց պաշտպանում են պետական մարմիններից»,- ամփոփելով իր պաշտոնավարմաը 50 օրը՝ նկատեց Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

Հարցին, թե պաշտպանը կարո՞ղ է լրագրողներին պաշտպանել օլիգարխներից կամ պատգամավորներից, օմբուդսմենը պատասխանեց. «Պատգամավորը պետական հիմնարկ չէ, բայց եթե լրագրողը դժգոհություն ունենա դատարանի անգործությունից, կարող է դիմել պաշտպանի գրասենյակին»:

Անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի մասին օրենքի ապաքրեականացման հարցում իր գործուն մասնակցությանն ու լրատվամիջոցների նկատմամբ նկատմամբ ներկայացված դատական հայցերի քանակի ավելացմանը, Անդրեասյանը նշեց. «Ես ինձ մեղավոր չեմ համարում, որովհետև, եթե մարդը, որպես իրավաբան, առաջարկություն է արել, այնուհետև տեղի են ունեցել օրենսդրական գործընթացներ, որոնց ինքն ընդհանրապես չի մասնակցել, հիմա էլ կիրառում է տեղի ունենում, որին ինքը ոչ մի կերպ չի մասնակցում, ապա մեղավոր զգալը, կարծում եմ, ճիշտ արտահայտություն չէ»:

Այդուամենայնիվ, օմբուդսմենը մտահոգված է այս օրենսդրական նախաձեռնությունից հետո ամեն մի լրագրողի խախտված իրավունքի համար և իր մտահոգության առաջին արտահայտումը դատավորներին ներկայացված ուղերձն էր, որին, սակայն, Անդրեասյանի խոսքերով, դատավորներն արձագանքել են լռությամբ. «Իմ նպատակը եղել է ևս մեկ անգամ հիշեցնել դատավորներին այն սկզբունքները, որոնք մեր օրենքի մաս են կազմում. դատավորները դա պետք է իմանան, վստահ եմ, որ շատերը գիտեն, բայց առավել կարևոր է դատավորներին հայտնել, որ մենք էլ գիտենք այդ մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում