Չեռնոբիլի աղետի հետևանքով Ուկրաինային հասցված տնտեսական վնասը կազմում է մոտավորապես 180 մլրդ դոլար: Այս մասին ասել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի իր ելույթում, որը նվիրված է եղել Չեռնոբոլի աղետի 25-րդ տարելիցին:
«Չնայած դժվար տնտեսական իրավիճակին, Ուկրաինան վերջին 20 տարիների ընթացքում ինքն է ֆինանսավորում աղետի հետ կապված ծախսերը: Ամեն տարի այդ ծախսերը միջին հաշվարկով կազմում են Ուկրաինայի բյուջեի ընդհանուր ծախսերի 10%-ը»,- ասել է վարչապետը: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Վարչապետը նշել է, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռադիոնուկլիդներով վարակվել է ավելի քան 145 հազար քառակուսի կիլոմետր տարածք Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում: Ուկրաինայում տուժածի կարգավիճակ ունեն ավելի քան 2,2 մլն մարդ, որոնցից 255 հազարը աղետի հետևանքների վերացմանը մասնակցածներն են: Սկսած 1986 թ. ապրիլի 27-ից Պրիպյատ և Չեռնոբիլ քաղաքներից էվակուացվել է մոտավորապես 91 հազար մարդ:
«Իր անկախության ընթացքում պետությունն անընդհատ ուշադրություն է դարձրել խնդրին: Ճառագայված շրջանից էվակուցվել է ավելի քան 27 հազար ընտանիք, տուժածների համար կառուցվել են նոր բնակավայրեր, անց են կացվել նոր գազատարեր, ենթակառուցվածքներ, ջրի նոր խողովակներ»,- ասված է հայտարարության մեջ:
«Մենք վստահ ենք, որ ազգերի և պետությունների փոխհամաձայնությունները, ժամանակակից քաղաքակրթությունների մարդասիրությունն առանց օգնության չեն թողնի Ուկրաինային: Մենք շնորհակալ ենք նրանց, ովքեր օգնել են մեզ, և նրանց, ովքեր ապագայում պատրաստվում են դա անել»,- ընդգծել է Ազարովը:










































