«500 եվրո տվեք, ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»,- «Առաջին լրատվական»-ին իր պայմաններն առաջարկեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Հարցին՝ բժիշկներին պարտադրում եք 10 ձա՞յն հավաքվել, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Բժիշկներին պետք չէ ստիպել, իրենք գիտեն՝ ինչ են անում»:
Սահմանադրական փոփոխությունները, ըստ Սամվել Ալեքսանյանի, կփոխեն մեր կյանքը. «Ամեն ինչ անելու ենք: Բայց իմ անելով չի, ժողովուրդն է ուզում»:
Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Մալաթիա բժշկական կենտրոնի աշխատակիցներն արդեն տնօրինության կողմից հանձնարարություն են ստացել տասական ձայն հավաքել դեկտեմբերի վեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օգտին: Հանձնարարությունը կատարելու համար աշխատակիցներին հատուկ բլանկեր են բաժանել, պահանջել բլանկերում գրառել անուն, ազգանուններ եւ անձնագրի սերիան:
Մանրամասները՝ տեսանյութում: